«Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանը «Կոնգրես» հյուրանոցում «Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորների հետ նիստ է արել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Տևական դադարից հետո Ռոբերտ Քոչարյանը նախօրեին «Կոնգրես» հյուրանոցում «Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորների հետ նիստ է արել, սակայն ֆրակցիայի կեսից ավելին հրավիրված չի եղել, իսկ ներկաները երեկ հրաժարվում էին մանրամասներ հայտնել:
Ագնեսա Խամոյանը նշեց, որ ընթացիկ հարցեր են քննարկվել, արտառոց ոչինչ չի եղել։ Մինչդեռ համառ լուրեր են տարածվում, թե Ռոբերտ Քոչարյանը մտադիր է գերդաստանով հեռանալ Հայաստանից: Նրա կրտսեր որդին որոշել է ընտանիքով ԱՄՆ տեղափոխվել` նրա երեք զավակները ԱՄՆ-ում են ծնվել, իսկ մյուսները՝ Հունաստան։
Մեր աղբյուրն ասում է, որ անգամ բիզնեսներն են տեղափոխում արտերկիր` որը հնարավոր է։ Ռ․ Քոչարյանի գրասենյակից երեկ համառորեն չպատասխանեցին մեր զանգերին: Վստահ ենք, որ այսօր կշտապեն լուրը եռանդով հերքել: Այս ոչ թափանցիկ և կոնսպիրատիվ պահվածքը ՀՀ բոլոր կուսակցություններին և քաղաքական շրջանակներին է բնորոշ` իշխանություն լինեն, թե ընդդիմություն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Մոսկվան է հանդես եկել Փաշինյանի և Ալիևի, ինչպես նաև ԱԳ նախարարների հանդիպման առաջարկով
- «Փաստ». Մոսկվայում հիմնական քննարկվող թեման առաջին հերթին կապված է լինելու Արցախում ռուսական խաղաղապահների հետագա տեղակայման հարցի հետ
- «Ժողովուրդ». Տնտեսվարողների մոտ բողոքի մեծ ալիք է հասունացել
- «Հրապարակ». Աննա Վարդապետյանը, պարզվում է, նույնպես մեկ անձից գնումների սիրահար է
- «Փաստ». Թուրքական կողմը առանձնահատուկ վերաբերմունք է ցուցաբերել ՀՀ ԱԺ նախագահին ու հայկական պատվիրակությանը
- «Ժողովուրդ». Որքան է կազմել գնաճը մեկ տարվա ընթացքում
- «Հրապարակ». Առաջ զինվորին ելակով էին կերակրում, և բանակին լավ նայելու չափանիշը ելակն էր, այժմ` ջրիկ ճաշը
- «Փաստ». Ռուբեն Վարդանյանի անվան հետ կապվող կուսակցությունը, այսպես կոչված, «արևմտյան պրոյե՞կտ» է
- «Ժողովուրդ». Իրավապահները գործընթաց են սկսել բուհերի ռեկտորների դեմ
- «Փաստ». Փաշինյանը արդեն այն աստիճան ատելի ու անընդունելի է հանրության համար, որ իր ասածն ունկնդրելն անգամ կարող է լսողի համար վարկաբեկիչ լինել
- «Ժողովուրդ». Արցախում առաջիկայում հերթական մեծ հանրահավաքն է սպասվում՝ մայիսյան եռատոնին ընդառաջ
- «Հրապարակ». Արցախն այս օրերին օրհասական ժամանակներ է ապրում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան