«Փաստ». Թուրքական կողմը առանձնահատուկ վերաբերմունք է ցուցաբերել ՀՀ ԱԺ նախագահին ու հայկական պատվիրակությանը
«Փաստ» թերթը գրում է.
«Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովին մասակցելու նպատակով Անկարայում է գտնվում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Սիմոնյանը նաև ելույթ է ունեցել խորհրդարանների նախագահների՝ վեհաժողովի 30-ամյակին նվիրված գագաթաժողովում:
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը նաև տեսանյութ էր հրապարակել՝ վերնագրելով «Եռագույնը՝ Անկարայում»: Ի թիվս մի շարք պաշտոնական հանդիպումների, ուշագրավ է հանդիպումը Թուրքիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփի հետ: Բանն այն է, որ, մեր նախնական դիտարկումներով, կարծես թե Հայաստանի ԱԺ նախագահներից միակ պաշտոնական այցը Թուրքիա ունեցել է Բաբկեն Արարքցյանը, այն էլ՝ Թուրքիայի խորհրդարանի նախագահի մակարդակով հանդիպում չի եղել:
Իսկ ընդհանրապես, մեր տեղեկություններով, թուրքական կողմը առանձնահատուկ վերաբերմունք է ցուցաբերել ՀՀ ԱԺ նախագահին ու հայկական պատվիրակությանը: Ավելին, Սիմոնյանի հետ հարցազրույցը թուրքական լրատվամիջոցները լուսաբանել են բավական մեծ ծավալով՝ առանց աղճատումների կամ ենթատեքստերի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Որքան է կազմել գնաճը մեկ տարվա ընթացքում
- «Հրապարակ». Առաջ զինվորին ելակով էին կերակրում, և բանակին լավ նայելու չափանիշը ելակն էր, այժմ` ջրիկ ճաշը
- «Փաստ». Ռուբեն Վարդանյանի անվան հետ կապվող կուսակցությունը, այսպես կոչված, «արևմտյան պրոյե՞կտ» է
- «Ժողովուրդ». Իրավապահները գործընթաց են սկսել բուհերի ռեկտորների դեմ
- «Փաստ». Փաշինյանը արդեն այն աստիճան ատելի ու անընդունելի է հանրության համար, որ իր ասածն ունկնդրելն անգամ կարող է լսողի համար վարկաբեկիչ լինել
- «Ժողովուրդ». Արցախում առաջիկայում հերթական մեծ հանրահավաքն է սպասվում՝ մայիսյան եռատոնին ընդառաջ
- «Հրապարակ». Արցախն այս օրերին օրհասական ժամանակներ է ապրում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան