Սուդանում հակամարտության զոհ է դարձել 200 երեխա
Սուդանում 11 օրվա ընթացքում մարտերի և հրետակոծությունների հետևանքով մոտ 200 երեխա է զոհվել։ Եվրանյուզի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ՅՈՒՆԻՍԵՖ-ը։ Նշվում է, որ մահացած երեխաների իրական թիվը կարող է շատ ավելի մեծ լինել:
ԱԿ-ի պաշտոնյաներն ընդգծում են, որ այն վայրերը, որտեղ երեխաները պետք է ապահով լինեն՝ դպրոցները, հիվանդանոցները, տները, նույնպես մշտապես հարձակման են ենթարկվում:
«Մեզ հասած տվյալներով՝ զոհվել է 190 երեխա, վիրավորվել՝ 1700-ը։ Եթե այս տվյալները բաժանենք 11 օրվա վրա, ապա կստացվի, որ ամեն ժամը մեկ սպանվում կամ վիրավորվում է յոթ տղա կամ աղջիկ։ Բայց սրանք միայն այն երեխաներն են, ովքեր հասնում են բուժհաստատություններ»,-ասել ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ջեյմս Էլդերը։
Ուրբաթ օրը հայտնի էր դարձել, որ զինված ուժերի և հատուկ նշանակության ուժերի ներկայացուցիչները պայմանավորվել են 72 ժամով հրադադարի նոր ռեժիմ հաստատել։ Բանակը հայտնել է, որ ամբողջ երկրում իրավիճակը կայուն է, բացառությամբ մայրաքաղաքի մի քանի շրջանների։ Այնուհանդերձ, երկու կողմերի ներկայացուցիչները հակասական տեղեկություններ են հրապարակում բախումների ընթացքի մասին։
Հարակից հրապարակումներ`
- Սուդանում բախումների հետևանքով 436 խաղաղ բնակիչ է զոհվել
- Սուդանում գտնվող ՀՀ քաղաքացիները տեղափոխվել են Եգիպտոս
- Տասնյակ հազարավոր տեղահանվածներ, ազգամիջյան բախումների և սովի վտանգ․ Զարգացումները Սուդանում
- Առաջիկա մի քանի ժամվա ընթացքում կսկսվի Սուդանից օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների տարհանումը
- Սուդանի հայկական եկեղեցին ռազմական բախումների վայրից 2 կմ հեռու է, դեռևս անվտանգ է. ՀԱԵ Եգիպտոսի թեմի առաջնորդ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները