Թուրքիան փակել է իր օդային տարածքը Փաշինյանի ինքնաթիռի համար. Չավուշօղլու
Թուրքիան Հայաստանի VIP-անձանց օդանավերի համար փակել է երրորդ երկրներ թռիչքների հնարավորությունը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին սպասարկող թիվ մեկ ինքնաթիռի համար: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին 24TV-ին տված հարցազրույցում հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։
«Ամեն օր Թուրքիայի օդային տարածքով թռիչքներ էին իրականացվում։ Հիմա մենք փակել ենք: Փակել ենք նաև VIP անձանց համար, թող մեզանից չնեղանան։ Փակել ենք նաև Փաշինյանի ինքնաթիռի համար։ Միայն Հայաստանի խորհրդարանի խոսնակն էր գալիս ՍԾՏՀ ԽՎ նիստին (Անկարայում), մենք ընդունում էինք գագաթնաժողովը, այդ իսկ պատճառով անհնար էր փակել օդային տարածքը կազմակերպության անդամի համար»,- ասել է Չավուշօղլուն։
Հիշեցնենք՝ մայիսի 3-ին Չավուշօղլուն հայտարարել էր. «Մենք փակել ենք Հայաստանի օդային տարածքը դեպի երրորդ երկրներ թռիչքների համար: Անհրաժեշտության դեպքում ինքնաթիռներ կթողնենք մեր երկիր, բայց թույլ չենք տա օդանավերի և մասնավոր ինքնաթիռների անցումը մեր տարածքով, քանի դեռ սադրանքները (Հայաստանի կողմից Թուրքիայի և Ադրբեջանի դեմ) շարունակվոմ են։ Եթե նրանք չդադարեն, մենք այլ միջոցներ կձեռնարկենք»։ Որպես սադրանք նշել էր նաև վերջերս «Նեմեսիս» գործողության մասնակիցների արձանի բացումը Երևանում։
Հիշեցնենք նաև, որ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մայիսի 4-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանել էր Չեխիայի Հանրապետություն: Իսկ Ալեն Սիմոնյանը Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի շրջանակում Անկարայում էր մեկնել մայիսի 3-ին։
Հարակից հրապարակումներ`
- «Նեմեսիս» հուշարձանը մեր հերթական թեստն է լինելու՝ արդյո՞ք մենք իսկապես արժանապատիվ ենք լինելու. Արտյոմ Երկանյան
- «Նեմեսիս» հուշարձանի տեղադրումը Թուրքիան չպետք է ընկալի որպես Հայաստանի արտաքին պետական քաղաքականության դրսևորում. Սիմոնյան
- Հնարավո՞ր է ապամոնտաժվի «Նեմեսիսի» արձանը
- Վարուժան Գեղամյան. Թուրքիան հետևողականորեն իրականացնում է Հայաստանի վրա ճնշման մեծացում
- Թուրքիան փակել է իր օդային տարածքը Հայաստանի համար սադրանքների պատճառով. Չավուշօղլու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան