ԱՀԿ-ն չեղարկել է աշխարհում COVID-19 համավարակով պայմանավորված արտակարգ դրության ռեժիմը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) չեղարկել է է Covid-19-ի արտակարգ դրությունը։ Միևնույն ժամանակ, կորոնավիրուսը դեռևս համարվում է մարդու առողջության համար գլոբալ սպառնալիք։ ԱՀԿ-ն պարզաբանել է՝ ավարտվել է միայն արտակարգ փուլը, մինչդեռ համավարակը շարունակվում է։ Հիվանդության բռնկումները դեռևս կան Հարավարևելյան Ասիայում և Մերձավոր Արևելքում։
Միայն պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2020 թվականից ի վեր կորոնավիրուսը 7 միլիոն կյանք է խլել։ Բայց նույնիսկ կազմակերպությունն է խոստովանում, որ իրականում դրանից կարող էր ավելի քան 20 միլիոն մարդ մահացած լինել։ ԱՀԿ-ն COVID-19-ը նկարագրել է որպես արմատացած խնդիր և այժմ ծրագրում է նոր ուղեցույց թողարկել սպառնալիքի դեմ պայքարելու համար:
«Մեծ հույսով եմ հայտարարում, որ COVID-19-ն այլևս գլոբալ առողջապահական արտակարգ իրավիճակ չէ: Այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ COVID-19-ը դադարել է լինել համաշխարհային առողջության սպառնալիք: Անցյալ շաբաթ այն յուրաքանչյուր երեք րոպեն մեկ կյանք էր խլում: Եվ սա միայն մահվան դեպքերն են, որոնց մասին մենք գիտենք:
Մինչ մենք խոսում ենք, հազարավոր մարդիկ ամբողջ աշխարհում պայքարում են իրենց կյանքի համար ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում: Եվ միլիոնավոր մարդիկ շարունակում են ապրել COVID-19-ից հետո առաջացած հետևանքներով: Սա վիրուսը մնալու է: Այն դեռևս սպանում է և դեռևս մուտացիայի է ենթարկվում: Վտանգ կա, որ նոր տեսակներ կհայտնվեն, որոնք կհանգեցնեն հիվանդացության և մահվան նոր աճի», - Վեստի.ռու-ի հաղորդմամբ՝ ասել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը
Հարակից հրապարակումներ`
- Աշխարհում առնվազն 20 միլիոն մարդ է մահացել COVID-19-ից. Գեբրիեսուս
- Գիտնականները պարզել են կապը COVID-ի դեմ պատվաստումների և վարակների ժամանակ թրոմբոզի միջև
- Ռուսաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 14049 նոր դեպք
- Արդյոք կորոնավիրուսի համաճարակը սկսել է Ուհան քաղաքի լաբորատոր արտահոսքից
- Ի՞նչ է հայտնի կորոնավիրուսի նոր՝ «կրակեն» շտամի մասին և որքանով է այն վտանգավոր
- Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 37 նոր դեպք, 2 մարդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան