Պարտվեցինք այն ժամանակ, երբ դպրոցում հայրենասիրություն սովորեցնող դասատուն փողոցում 2018-ին իր երեխային սովորեցրեց պարել «դուխով» երգի տակ
«Այսուհետ չպետք է շատ խոսել։ Մենք անցել են այդ խոսակցությունների փուլը։ Մենք շատ ենք քննարկել, շատ ենք քննադատել, շատ ենք խոսել, մտածել։ Պետք չէ։ Հիմա աշխատանքի ժամանակն է»,- «Բեկում. 2018-2023թթ. Հայաստանը ջրբաժանի առաջ» համաերիտասարդական ֆորումում ասաց Genesis Armenia կազմակերպության հիմնադիր, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը։
Նրա խոսքով, պատերազմից հետո Հայաստանում ոչ ոք խոսելու իրավունք չունի, բոլորը պետք է գործեն, պետք է աշխատեն. «Մեր մենք մեր անտարբերությամբ, մեր չհաշվարկված քայլերով մեր երկրում ստեղծել ենք ասպիսի իրավիճակ»։
«Մենք պարտվեցինք այն ժամանակ, երբ դպրոցում հայրենասիրություն, Հայոց պատմություն սովորեցնող դասատուն փողոցում 2018-ին իր երեխային սովորեցրեց պարել «դուխով» երգի տակ»,- ասաց Ա.Գասպարյանը։
Նա խոսքն ուղղեց ֆորումին ներկա երիտասարդներին. «Մենք ունենք կարևոր խնդիր՝ երիտասարդությունը եթե չեղավ զարգացած, եթե չքայլեց ժամանակին համընթաց, եթե նորարությունը չբերեց և սեփականը, ազգայինը չզարգացրեց, մենք տանուլ ենք տալու»։
Հարակից հրապարակումներ`
- Այսօր հարցը դրված է՝ կամ Փաշինյանը, կամ մենք. Նաիրա Մելիքյան
- Մեր նշանաբանը պետք է լինի՝ հոգևոր Հայաստանը պետք է հաղթի «նոր Հայաստանին». Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում