Անկարան սպասում է պահի՝ սահմանին գործողությունները շարունակելու համար, ասել է Էրդողանը
Թուրքիայի զինված ուժերի գործողությունները Սիրիայի և Իրաքի հետ սահմանին չեն ավարտվել, Անկարան սպասում է հարմար պահի: «ՌԻԱ նովոստի»-ն գրել է, որ այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է նոր ռազմական գործողության Սիրիայի հյուսիսում, այն կարող է սկսվել ցանկացած պահի։ Թուրքական ուժերի ներկայությունը Սիրիայի սահմանային գոտում, որոնք այնտեղ գործողություններ են իրականացնում քրդական կազմավորումների դեմ, Դամասկոսը բազմիցս անօրինական է անվանել և Անկարային կոչ է արել դուրս բերել զորքերը։
«Մեր անդրսահմանային գործողությունները չեն ավարտվել: Մենք պարզապես սպասում ենք հարմար պահի»,-ուրբաթ օրը TVnet-ին ասել է Էրդողանը:
Էրդողանը նաև մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններում իր գլխավոր մրցակցին՝ ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն կոչ է արել ճանաչել արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) որպես ահաբեկչական։
Հարակից հրապարակումներ`
- Երևանի կենտրոն մեծ թվով ոստիկաններ են բերվել
- Թուրքիան փակել է իր օդային տարածքը Փաշինյանի ինքնաթիռի համար. Չավուշօղլու
- Ընտրություններում Էրդողանի մրցակիցը հանդես է եկել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության օգտին
- Էրդողանը հիվանդության մասին տեղեկություններից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան