Իշխանությունը վերցրած կոլեկտիվի նպատակն է քանդել. Արթուր Սահակյան
«Այսօր իշխանությունը վերցրած կոլեկտիվի նպատակն է քանդել։ Այսօր քանդելու համար պետք է ապազգայնացնել»,- «Բեկում. 2018-2023թթ. Հայաստանը ջրբաժանի առաջ» համաերիտասարդական ֆորումում ասաց «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Արթուր Սահակյանը։
Ըստ նրա, ակնհայտ է, որ այս մարդկանց առջև խնդիր էր դրված փլուզել երկիրը, ամեն բնագավառ, հիմա փորձում են Հայաստանը դարձնել փորձադաշտ:
«Մի բանում համոզված եմ՝ կանեն այն, ինչ թույլ կտրվի։ Ես վստահ եմ, որ թույլ տալ չի կարելի: Դա վերջն է։ Մենք մեծ համառությամբ շարունակում ենք ի վնաս մեր ու մեր երկրի աշխատել։ Իմ համոզմամբ, պատչառն այն է, որ պատիժներ չկան։
Չարը պետք է հայտարարում է իր անելիքը, արդեն մարդու ընտրությունն է, թե որ կողմ կգնա։
Կանեն այն, ինչ որ թույլ կտանք բոլորս»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Պարտվեցինք այն ժամանակ, երբ դպրոցում հայրենասիրություն սովորեցնող դասատուն փողոցում 2018-ին իր երեխային սովորեցրեց պարել «դուխով» երգի տակ
- Այսօր հարցը դրված է՝ կամ Փաշինյանը, կամ մենք. Նաիրա Մելիքյան
- Մեր նշանաբանը պետք է լինի՝ հոգևոր Հայաստանը պետք է հաղթի «նոր Հայաստանին». Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում