Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմն ընդգրկվել է Կաննի կինոփառատոնի «Դասականներ» բաժնում
Ռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» (1965թ.) ֆիլմն ընդգրկվել է Կաննի կինոփառատոնի «Դասականներ» (Cannes Classics) բաժնում և ցուցադրվելու է փառատոնի շրջանակում։ Այս մասին հայտնում են Հայազտանի ազգային կինոկենտրոնից։
Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ 2023 թվականին իրականացվել է ֆիլմի թվանշային վերականգնումը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Վերականգնման աշխատանքներն իրականացվել են Լատվիական «Լոկոմոտիվ կլասիկս» (Locomotive Classics) ստուդիայի կողմից։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան