
«Եռաբլուր»-ում հուղարկավորվեց 44-օրյա պատերազմում զոհված Արայիկ Բաղդասարյանը
Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորվեց 44-օրյա պատերազմի մասնակից կամավոր Արայիկ Բաղդասարյանը։ Նա համարվում էր անհետ կորած։ Պատերազմից գրեթե երեք տարի անց ԴՆԹ անալիզով հաստատվել է, որ մասունքը հենց Արայիկ Բաղդասարյանինն է։
Արայիկ Բաղդասարյանը ծնվել է 1996 թվականին, նա նաև քառօրյա պատերազմի մասնակից էր։
Արայիկը 2020 թվականին, պատերազմի լուրը լսելուն պես՝ սեպտետմբերի 28-ին, կամավոր մեկնել է Արցախ։ Մարտնչել է ամենաթեժ կետերից մեկում՝ Ջրականում։
Հարակից հրապարակումներ`
- Մայիսի 6-ին «Եռաբլուր»-ում կհուղարկավորվի 44-օրյա պատերազմում նահատակված Արայիկ Բաղդասարյանը
- 44-օրյա պատերազմում նահատակված Գոռ Համբարձումյանը կհուղարկավորվի մարտի 18-ին