Թուրքական ընդդիմությունը խոստանում է ընտրվելու դեպքում արագորեն հաստատել Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին
Թուրքական վեց կուսակցություններից բաղկացած ընդդիմադիր դաշինքը աջակցում է Շվեդիայի ՆԱՏՕ-ի կուրսը և, եթե նա հաղթի համընդհանուր ընտրություններում, կփորձի հնարավորինս շուտ հավանություն տալ դաշինքին միանալու Ստոկհոլմի հայտին։ Sveriges ռադիոյին հայտնել է ընդդիմադիր նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Ունալ Չևիքեզն: Նրա խոսքով՝ «նոր կառավարությունը» կփորձի իրագործել պլանը մինչև Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը, որը պետք է անցկացվի Լիտվայում հուլիսին։
«Այստեղ պետք է զգուշացնեմ, որ դա պայմանավորված է օրացույցով, բայց մենք հույս ունենք, որ գործընթացը կավարտվի մինչև Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մեկնարկը։ Նոր կառավարությունը նման մտադրություն կունենա»,-«Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին ասել է Չևիքեզը։
Ինչպես նշել է նախագահի ընդդիմադիր թեկնածուի ներկայացուցիչը, դրան կարող է խանգարել միայն այն, որ ընտրություններից հետո որոշ ժամանակ է պահանջվում նոր խորհրդարան ձևավորելու և պետության ղեկավարի փոփոխության համար։ Նա նաև հավելեց, որ վեց կուսակցությունների դաշինքը դեռ դրական արդյունքի ակնկալիք ունի։
Հարակից հրապարակումներ`
- Շվեդիայի արտգործնախարարը դատապարտել է իր երկրի քաղաքացու մահապատիժը Իրանում
- ԱՄՆ-ը ցանկանում է, որ մինչև հուլիս Թուրքիան և Հունգարիան հաստատեն Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին
- Էրդողանի ներկայացուցիչ. Շվեդիան կմիանա ՆԱՏՕ-ին Թուրքիայի պահանջը կատարելուց հետո
- Շվեդիայի թագաժառանգ արքայադուստր Վիկտորիան կայցելի Վրաստան
- Թուրքիայի ընդդիմությունը Ռուսաստանին կհիշեցնի ՆԱՏՕ-ին իր անդամակցության մասին. Քըլըչդարօղլուի խորհրդական
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին