Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելական ուժերի հետ բախման հետևանքով երկու պաղեստինցի է զոհվել
Երկու պաղեստինցի սպանվել է շաբաթ օրը իսրայելցի զինվորների հետ բախման ժամանակ, երբ նրանք հատուկ գործողություն են իրականացրել Հորդանան գետի արևմտյան ափի Թուլկարմ քաղաքում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է WAFA գործակալությունը։
Նրա խոսքով՝ մի խումբ պաղեստինցիներ դիմադրություն են ցույց տվել իսրայելական ուժերին, երբ նրանք փորձել են ներխուժել Թուլկարմի Նուր ալ-Շամս փախստականների ճամբարում տեղական դիմադրության շարժման ակտիվ անդամներից մեկի տուն։ Ըստ գործակալության՝ Իսրայելցիները կրակ են բացել իրենց դիմադրողների վրա, որոնցից երկուսը ծանր վիրավորվել են ու մահացել հիվանդանոցի ճանապարհին ։
WAFA-ի տվյալներով՝ 2023 թվականի սկզբից ի վեր 110 պաղեստինցիներ, այդ թվում՝ 20 դեռահասներ, զոհվել են Հորդանան գետի արևմտյան ափում իսրայելական բանակի հատուկ գործողությունների և գրոհների ժամանակ։
Հարակից հրապարակումներ`
- Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Ռաֆայել Հովհաննիսյանը հաղթել է Իսրայելի ներկայացուցչին
- Իսրայելական բանակը հայտնել է Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող ռազմական հենակետի գնդակոծման մասին
- Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին
- Հորդանանը կոչ է արել ԱՊԼ-ի արտակարգ նիստ հրավիրել Իսրայելի գործողությունների պատճառով
- Հորդանանից գնված զենքը չի մատակարարվել․ Civelnet