«Նեմեսիս» արձանի տեղադրման որոշումը սխալ է. Փաշինյան
«Եթե իմ կարծիքն եք ուզում իմանալ, ես կարծում եմ, որ կայացվել է սխալ որոշում և այդ որոշման իրականացումն էլ եղել է սխալ»,- «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Երևանում «Նեմեսիսի» արձանի տեղադրմանը:
Լրագրողը հարցրեց. «Հայ-թուրքական հարաբերություններում նոր սառնություն է «Նեմեսեսի» արձանի տեղադրման պատճառով: Դուք խորհդարանում նշեցիք, որ քաղաքային իշխանությունը գնացել է այդ քայլին, որ չասեն դավաճան: Նույն փաստարկը բերվեց նաև 44-օրյա պատերազմից հետո: Իշխանությունն իր քայլերն անում է պետության շահերից ելնելո՞վ, թե՞ առաջնորդվելով , թե ինչ կասի հանրությունը»:
Նիկոլ Փաշինյանն ասաց. «Նախ արձանագրենք, որ կառավարությունը չի տեղադրելու որոշումը կայացրել և ժողովրդավարության ամենամեծ թերություններից մեկն այն է, որ կառավարության ղեկավարը ամեն ինչ և բոլորին չէ, որ վերահսկում է:
Այո, մեր թիմն է, բայց եթե իմ կարծիքն եք ուզում իմանալ, ես կարծում եմ, որ կայացվել է սխալ որոշում և այդ որոշման իրականացումն էլ եղել է սխալ: Երբ ուզում եմ խորանալ ու հասկանալ, թե ոնց է դա հնարավոր դարձել, տեսնում եմ, որ դա տեղի է ունեցել մի էմոցիոնալ ֆոնի վրա և մի իրավիճակում, երբ Հայաստանում շատերը շատերին դավաճան էին համարում և շատերը շատերին սպառնում էին դավաճանության համար գնդակահարել պատերի տակ:
Երբ մենք խոսում ենք պետական ինստիտուտների կայացման աստիճանի մասին, այնպես չէ, որ մենք այսօր ենք դրա մասին խոսել: Այնպես չէ, որ ինչ-որ կայացած բան փլուզվել է: Այդ խորքային պրոբլեմները կան, և մենք պետք է դրանց առերեսվենք»:
Հարակից հրապարակումներ`
- «Նեմեսիս» հուշարձանը մեր հերթական թեստն է լինելու՝ արդյո՞ք մենք իսկապես արժանապատիվ ենք լինելու. Արտյոմ Երկանյան
- «Նեմեսիս» հուշարձանի տեղադրումը Թուրքիան չպետք է ընկալի որպես Հայաստանի արտաքին պետական քաղաքականության դրսևորում. Սիմոնյան
- Հնարավո՞ր է ապամոնտաժվի «Նեմեսիսի» արձանը
- Դավաճան-ը որպես արժեքների մաքրության նշան
- Վարուժան Գեղամյան. Թուրքիան հետևողականորեն իրականացնում է Հայաստանի վրա ճնշման մեծացում
- Երևանում բացվել է «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող աղբյուր-հուշակոթող