Շվեդիայի արտգործնախարարը դատապարտել է իր երկրի քաղաքացու մահապատիժը Իրանում
Իրանի իշխանությունները այսօր՝ մայիսի 6-ին, մահապատժի են ենթարկել շվեդիայի քաղաքացի Հաբիբ Չաաբին, հայտարարել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմը։ «Գազետա ռու»-ն գրում է, որ նախարարաի խոսքով՝ թագավորության ղեկավարությունն այդ փաստի մասին տագնապով է իմացել։
«Մահապատիժը անմարդկային և անդառնալի պատիժ է, և Շվեդիան, Եվրամիության մնացած երկրների հետ միասին, դատապարտում է դրա կիրառումը ցանկացած պարագայում: Քանի որ Հաբիբ Չաաբը մահապատժի է դատապարտվել, Շվեդիայի կառավարությունը բարձր մակարդակով քննարկել է այս հարցը Իրանի պաշտոնյաների հետ»,-գրել է Բիլստրոմը Twitter-ում:
Ինչպես նշել է Շվեդիայի ԱԳՆ ղեկավարը, թագավորությունը պահանջել է Իրանից չեղարկել Հաբիբ Չաաբի դատավճիռը։ Նա նաև հավելեց, որ այդ հարցը ինքն անձամբ է բարձրացրել իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ զրույցի ժամանակ։
Հաբիբ Չաաբը Թուրքիայում անհետացել է 2020 թվականին: Իրանի իշխանությունները շվեդ-իրանական այլախոհին մեղավոր է ճանաչել Խուզեստան նահանգում ահաբեկչություններ կազմակերպելու և «Ահվազի ազատագրման արաբական շարժումը» ղեկավարելու մեջ։ 2018 թվականին Ահվազում տեղի ունեցած ահաբեկչության զոհ է դարձել Իրանի առնվազն 25 քաղաքացի, այդ թվում՝ մեկ երեխա, ևս 269-ը վիրավորվել են։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ պետքարտուղարությունն արձանագրել է՝ Ադրբեջանը մահապատժի է ենթարկել հայաստանցի զինծառայողների
- Իրանի դատարանը մահապատժի է դատապարտել վեց ահաբեկչի
- Իրանում մահապատժի են ենթարկել նախկին պաշտոնյային, որը նաև բրիտանական քաղաքացիություն ուներ
- Իրանում մահապատժի են դատապարտել չորս անձի՝ Իսրայելի օգտին լրտեսելու համար