Սրիկա, 35 000 զինվորի կյանք էիր փրկում, այն 5000-ն էլ փրկեիր, համարձակություն չունեցա՞ր. Զոհված զինծառայողի հայր
«Սա «ապագա» ունեցող ազգի նշանաբանն է։ Իրոք, 2,5 տարի է անցել պատերազմից, ծնողներով ունեցանք այն ապրումները, ինչ ունեցանք 2020, 2021 թվականներին»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախյան երրորդ պատերազմում նահատակված Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը, ով մասնակցում էր նույն պատերազմում զոհված Արայիկ Բաղդասարյանի հուղարկավորության։
Նա նշեց՝ որոշներն ասում են Աստծո դատաստանին են արժանանալու, բայց ոչ՝ մեր դատաստանին են արժանանալու։
«Ասեմ անկեղծ՝ մենք կորցրել ենք մեր ամենասուրբը, ու այսօր հանուն արդարության դուրս ենք եկել պայքարի։ Յուրաքանչյուրս մեր երեխաների շիրիմների առաջ երդվել ենք՝ այս պայքարը շարունակական է լինելու»,- ասաց զոհվածի հայրը։
Նա հիշեցրեց, որ իրենք իրավական պայքարից անցել են քաղաքական պայքարի, քանի որ գիտակցում են, որ այս երկրում իրավական համակարգը չի գործում։
«Ամեն ինչ կառավարվում է մեկ կոճակից, որն աննորմալ Փաշինյանի ձեռքում է»,- ասաց Վահիդ Սահակյանը։
Նա նշեց, որ Փաշինյանն ու կինը, իշխանության անդամները վայելում են կյանքը, բայց վստահ է՝ քիչ է մնացել այդ վայելքներին, ճոխություններին, քանի որ զոհված զինծատայողների ծնողներով հասնելու են իրենց պայքարի վերջնարդյունքին, իրենց նպատակին։
«Մեր երեխաների արյան պատասխանը մենք պետք է ստանանք»,- ասաց նահատակված Ժորա Սահակյանի հայրը։
Նա անդրադարձավ Փաշինյանի՝ Չեխիայում արած հայտարարություններին. «Չեխիայում անամոթոբար հայտարարեց՝ 35 հազարի կյանք է փրկել։ Սրիկա, եթե 35 000 զինվորի կյանք էիր փրկում, այդքան դուխ ունեիր, 5000-ին էլ փրկեիր, էլի։ Համարձակություն չունեցա՞ր։ Ասում է՝ կարող է ինձ դավաճան ասեին։ Այսօր ասում եմ՝ դավաճանների դավաճանն ես։ Դեմս էլ դուրս գա, ասելու եմ՝ դու դավաճան ես, ազգիս ստորն ես։ Ինքը միայն դրան է արժանի։
Այս ազգին ինքը ստորացրեց, հայրենքի սահմանները կրճատեց։ Ունենալու ենք Երևանի հանրապետություն Երևան մայրաքաղաքով։ Ես դա եմ տեսնում, քանի այս խունտան է ղեկավարում երկիրը։ Ցավով եմ ասում, որովհետև մեր տղաները հանուն հայրենիքի են պայքարել, հանուն մի թիզ հողի։ Խրամատից դուրս չեն եկել, քանի որ խրամատն իրենց սուրբ հողն էր, որովհետև ընկերներն էին զոհվել այդ խրամատում»,- ասաց Վահիդ Սահակյանը։
Հարակից հրապարակումներ`
- Այդ ուռոդ չորս բերետավորները պետք է ծնկաչոք գային ու ներողություն խնդրեին տիկին Գոհարից. Զոհված զինծառայողի հայր
- Նույն ցավն եմ ապրում, ինչ իմ Դավիթի ժամանակ, վերջը չեմ տեսնում. Զոհված զինծառայողի հայրը
- «Եռաբլուր»-ում հուղարկավորվեց 44-օրյա պատերազմում զոհված Արայիկ Բաղդասարյանը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում