Փաշինյանի բանակցությունների ծուռ թագավորությունում
Սա ադրբեջանապաշտպան եվրոպայի այն երկրի մոտեցումը, ում չգիտես ինչու համարում են «հայամետ»;
«Մենք պետք է տարբերենք Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակից, որը հայերով բնակեցված անկլավ է Ադրբեջանի կազմում»,- հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան։ Արցախի Հանրապետության մասին։
Եթե սա հայամետն է, պատկերացրեք մնացածը;
Հիմա ԱՄՆ-ի մոտեցումը.
«Ես խնդրել եմ ԱԳ նախարարներին վերադառնալ իրենց մայրաքաղաքներ,կառավարություններին ներկայացնել այն հեռանկարը, որ լրացուցիչ բարի կամքի, ճկունության և փոխզիջման դեպքում համաձայնությունը հասանելի է»,-նման հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Եվ այսպես՝ փոխզիջու՞մ; Երևի էլի են պետք ականազերծման քարտեզներ «հանուն ոչնչի»։
Հավանորեն էլի պիտի սահմաններից, որոնք վաղուց խախտել է ագրեսոր Բաքուն, «հայելային» հետ քաշել ԶՈՒ-երը; Ծուռ հայլիների թագավորությունում;
Այսպես է հասկանում Թուրքիան փոխզիջումը. Թուրքիան, ուրեմն նաև ԱՄՆ-ն՝ այս տարածաշրջանում։ Այս «փոխզիջումներ» փորձառությունը քանի տարի է՝ ունենք;
Կամ՝ ինչու պիտի Հայաստանը վախենա կամ ափսոսա, որ դրվել է Նեմեսիսի գործողությունների հերոսների հուշարձանը;
Լրիվ՝ այ քեզ բան; Մեզ լրիվ ստրուկի տեղ են դրել՝ իշխանությունների նմանությամբ։
Ա. Ո.
Հարակից հրապարակումներ`
- «Նեմեսիս» արձանի տեղադրման որոշումը սխալ է. Փաշինյան
- Փաշինյանն ասել է, որ ԱՄՆ-ից հետո բանակցությունները կարող են շարունակվել Ռուսաստանում
- Ֆրանսիայի ԱԳՆ-ի համար ամբողջ Արցախի Հանրապետությունը անկլավ է
- «Նեմեսիս» հուշարձանը մեր հերթական թեստն է լինելու՝ արդյո՞ք մենք իսկապես արժանապատիվ ենք լինելու. Արտյոմ Երկանյան
- Բլինքեն. Լրացուցիչ փոխզիջման դեպքում կարելի է հասնել համաձայնության
- ԱՄՆ դեսպանը հայտնեց Հայաստանի մեդիաոլորտում 17.3 միլիոն ԱՄՆ դոլար ներդրման մասին
- Բլինքենը՝ Ադրբեջան-Հայաստան համաձայնության մասին. Մենք վերջնագծին շատ մոտ ենք