«Հայաստանը ներկայացնողները հրապարակային հրաժարվել են Ադրբեջանի հետ բանակցել Արցախի հիմնահարցով»
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը գրում է.
«Տարիներ շարունակ մեզ համոզել են, որ Հայստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների ամենամեծ խնդիրն Արցախի հարցն է և որ այդտեղ զիջումով մենք ավտոմատ կերպով ձեռք կբերենք Հայաստանի նկատմամբ առնվազն չեզոք տրամադրված երկու հարևաններ` ի դեմս Թուրքիայի և Ադրբեջանի:
Մինչդեռ Թուրքիան և Ադրբեջանը երբեք չեն պատրաստվել սահմանափակվել Արցախով:
Վկայությունը մի քանի օր տևած վաշինգտոնյան բանակցությունները:
Հիշեցնեմ միայն, որ Հայաստանը ներկայացնողները հրապարակային հրաժարվել են Ադրբեջանի հետ բանակցել Արցախի հիմնահարցով, պնդելով, որ դա այս ծանրագույն պայմաններում պետք է անի Արցախը միայնակ` ուղիղ բանակցելով Ադրբեջանի հետ:
Ադրբեջանն էլ հրաժարվել է խոսել Արցախի թեմայով ընդհանրապես:
Ուրեմն ի՞նչ են բանակցում Վաշինգտոնում` Ադրբեջանի պահանջներն ուղղված Հայաստանի հանրապետությանը, որոնք ներառում են տարածքային պահանջներ, բնական ռեսուրսների և ստրատեգիական ճանապարհների նկատմամբ վերահսկողություն, ադրբեջանցիների վերաբնակեցում ՀՀ տարածքում:
Արցախով որևէ մեկը սահմանափակվել չի պատրաստվում, որովհետև խնդիրը երբեք էլ միայն Արցախը չի եղել` խնդիրը այս տարածաշրջանում հայկական պետության գոյությունն է»։
Հարակից հրապարակումներ`
- Փաստորեն, սրանք ձգտում են Արցախի ինքնավարությանը, իսկ Ադրբեջանը չի համաձայնվում. Աբրահամյան
- Փաշինյանի բանակցությունների ծուռ թագավորությունում
- Փաշինյան.Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման Ռուսաստանի առաջարկը կրկին առաջ չի քաշվել
- Որպես երկրի գերագույն հրամանատար պատրա՞ստ եք նոր պատերազմի․Հարց՝ Փաշինյանին
- Փաշինյանն ասել է, որ ԱՄՆ-ից հետո բանակցությունները կարող են շարունակվել Ռուսաստանում
- Բլինքեն. Լրացուցիչ փոխզիջման դեպքում կարելի է հասնել համաձայնության
- Բլինքենը՝ Ադրբեջան-Հայաստան համաձայնության մասին. Մենք վերջնագծին շատ մոտ ենք
- Միրզոյանն ու Բայրամովն արձանագրել են՝ մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ
- Աշոտյան. Արցախը վերջնականապես Ադրբեջանին հանձնելու հարցը Վաշինգտոնում լուծվել է
- Վաշինգտոնում այսօր նախատեսված է Բլինքեն-Միրզոյան-Բայրամով բանակցությունների փակումը
- Սա մեծ խաղ է, նաև՝ Ադրբեջանի կողմից, Հարավային Կովկասից ՌԴ-ին դուրս մղելու ուղղությամբ.Ռուբեն Վարդանյանը՝ վաշինգտոնյան բանակցությունների մասին
- Բլինքենը հայտնել է, որ Վաշինգտոնը կապ է պահպանում Մոսկվայի հետ դեսպանատան միջոցով
- Բլինքեն. Երկխոսությունը առանցքային է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին