Նույն ցավն եմ ապրում, ինչ իմ Դավիթի ժամանակ, վերջը չեմ տեսնում. Զոհված զինծառայողի հայրը
«Նույն ցավով եմ ապրում, ոչ մի տարբերություն չկա։ Նույն ցավն է, ինչ իմ Դավիթի ժամանակ, նույնը Արոյի ժամանակ է»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինվորներից մեկի հայրը, ով մասնակցում էր նույն պատերազմում զոհված Արայիկ Բաղդասարյանի հուղարկավորությանը։
Նա նշեց, որ նույն վերապրումներն են, արդեն ընտանիք են դարձել զոհված զինծառայողների հարազատներով, նույն ցավով ապրող մարդիկ են։
Ցավն ավելի է խորանում, երբ տեսնում է Եռաբլուրում փորված նոր գերեզմանափոսերը։
«Զոհեր ենք ունենում։ Վերջը չեմ տեսնում, ինչքան պետք է շարունակվի այսպես։
Վերջ չկա, չենք տեսնում այդ լույսը։ Մթության մեջ գնում ենք։ Ո՞ւր ենք գնում, ո՞ւր ենք հասնելու։ Չգիտեմ»,- ասաց զոհվածի հայրը։
Անդրադառնալով թշնամի Թուրքիայի, Ադրբեջանի հետ հարաբերություններ հաստատելու մասին իշխանությունների հայտարարություններին՝ նա նշեց. «Ասում է բարեկամություն... Ինչպե՞ս բարեկամություն անեմ իմ երեխուն սպանողի հետ, կամ ընկերության անել կամ տեսնել իրեն։
Չեմ պատկերացնում, ո՞նց կարող եմ իմ քաղաքում քայլել այդ ազգից ինչ-որ մեկի կողքով»։
Նա նշեց, որ ինքը որևէ տարբերություն չի տեսնում «Ալիևի ու Ալեն Սիմոնյանի միջև, կամ դրա ...»։
«Քանի իրենք լինեն, այնքան վատ է մեր վիճակը, ինչքան սրանք մնան, մեր երկրի վիճակը վատանալու է»,- ասաց զոհված զինծառայողի հայրը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին