Ինչպե՞ս լվանալ ձեռքերը 40-60 վայրկյան
Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը ներկայացրել է մի քանի կանոն ձեռքերը ճիշտ լվանալու վերաբերյալ.
Ե՞ՐԲ ԼՎԱՆԱԼ ՁԵՌՔԵՐԸ
. Սնունդ պատրաստելուց առաջ, հետո, սնունդ պատրաստելու ընթացքում:
. Անձի հետ ֆիզիկական շփումից առաջ և հետո:
. Սնունդ ընդունելուց առաջ:
. Կենդանիների հետ շփվելուց հետո:
. Սանհանգույցից հետո:
. Հազալիս, փռշտալիս, քիթը մաքրելուց հետո:
. Տուն գալուց հետո:
. Տեսանելի աղտոտվածության դեպքում:
ԻՆՉՊԵ՞Ս ԼՎԱՆԱԼ ՁԵՌՔԵՐԸ 40-60 վայրկյան
. Ձեռքերի օճառած ափերը շփել 20 վայրկյան տևողությամբ:
. Լվանալ ձեռքի թիկնային մակերեսը:
. Լվանալ, տրորել միջմատնային հատվածները:
. Լվանալ մատների ծայրերը, բութ մատները:
. Հոսող ջրով հեռացնել օճառի փրփուրը:
. Ձեռքերը սրբել մաքուր մեկանգամյա սրբիչով: