Լենցովն այցելել էր Բաքու, պայմանավորվածության հասնել չի հաջողվել. Արցախի պետնախարար
Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը գրում է.
«Սիրելի հայրենակիցներ
Ինչպես արդեն հայտնի է, Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը գեներալ գնդապետ Ա.Լենցովի գլխավորությամբ այս շաբաթվա ընթացքում այցելել էր Բաքու և ադրբեջանական կողմի հետ քննարկել Արցախում ստեղծված իրավիճակը:
Քննարկումների արդյունքներով իրավիճակի դրական փոփոխության և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված պայմանների վերականգնման շուրջ պայմանավորվածության հասնել չի հաջողվել:
Ամենակարճ ժամկետում նախատեսվում է նոր հանդիպում, որի արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Լենցովն ասել է, թե իրենց համար ևս անցանկալի իրավիճակ է ստեղծվել
- Երևանում կկայանա Պապիկյան-Լենցով հանդիպում
- Արայիկ Հարությունյանը Լենցովին է փոխանցել ԱՀ իշխանությունների ակնկալիքը ՌԴ խաղաղապահ զորակազմից
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները