Թուրքիայի կողմից օդային տարածքը փակելուն արձագանքը Հայաստանից ոչ թե պետք է լինի արդարացումն, այլ անզուգաչափ պատասխանը. Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Էրդողանական վարչախմբի կողմից հայկական ինքնաթիռների համար Թուրքիայի օդային տարածքը փակելուն արձագանքը Հայաստանից ոչ թե պետք է լինի արդարացումն, այլ անզուգաչափ պատասխանը։
Նման պատասխան կարող էր լիներ, դիցուք, արհեստածին Ադրբեջանի «մայրցամաքային» հատվածից դեպի բռնազավթման մեջ գտնվող Նախիջևան ուղևորվող ինքնաթիռների համար Հայաստանի և Իրանի օդային տարածքների փակումը Թեհրանի հետ համակարգված համատեղ գործողության շրջանակներում, ինչը կհանգեցներ Նախիջևանի փաստացի օդային շրջափակման՝ ստիպելով թշնամուն թռիչքներն իրագործել շրջանցող մեծ կորագծով։
Թուրքիայում նախընտրական կրքերի այս թեժ ժամանակահատվածում դա կարող էր լուրջ իմիջային հարված դիտարկվել վերընտրվել տենչացող Էրդողանի համար և դուռ բացել հավասարը հավասարի հետ խնդրի լուծման բանակցությունների։
Մերձավոր Արևելքում խեղճերին ու անզորներին չեն հարգում և առավել ևս դրանց հետ հաշվի չեն նստում, քանզի հենց այստեղ է հնուց ի վեր բանաձևվել՝ «ակն ընդ ական»»:
Հարակից հրապարակումներ`
- «Նեմեսիս» արձանի տեղադրման որոշումը սխալ է. Փաշինյան
- Թուրքիան փակել է իր օդային տարածքը Փաշինյանի ինքնաթիռի համար. Չավուշօղլու
- «Նեմեսիս» հուշարձանը մեր հերթական թեստն է լինելու՝ արդյո՞ք մենք իսկապես արժանապատիվ ենք լինելու. Արտյոմ Երկանյան
- Վարուժան Գեղամյան. Թուրքիան հետևողականորեն իրականացնում է Հայաստանի վրա ճնշման մեծացում
- Թուրքիան փակել է իր օդային տարածքը Հայաստանի համար սադրանքների պատճառով. Չավուշօղլու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան