«Պահենք Արցախը, պահենք Հայաստանը, պահենք հայրենիքը»․Ազատության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը
Ազատության հրապարակում մեկնարկել է հանրահավաք՝ ի պաշտպանություն Արցախի և արցախցիների։
«Արցախին տիրանալուց հետո հաջորդ քայլը՝ Սյունիքն ու Տավուշը է։ Ադրբեջանի հաջորդ գործողությունը կլինի 60 մլդ դոլարի պահանջ Հայաստանին ներկայացնելը, որը Հայաստանը չի կարողանալու իրականացնել։ Այն պահից,երբ Հայաստանը ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում, հաջորդ քայլը դա է լինելու»,- հանրահավաքի ընթացքում իր ելույթում ասաց լրագրող, վերլուծաբան Նաիրի Հոխիկյանը և նշեց․
«Մենք նրանց կստիպենք, որ «ղալաթ» չանեն ու չփորձեն Արցախն Ադրբեջանին տալ։ Կպահենք Արցախը, որ պահենք Հայաստանը»։
Նաիրի Հոխիկյանն իր խոսքում նաև նշեց, որ մարդիկ միշտ հետաքրքրվում են, թե ովքեր են այսօրինակ ակցիաների նախաձեռողները։
«Ես ուզում եմ ասել ,որ այս ակցիայի շահառուները դուք եք և դուք եք պահելու Արցախը։ Շուշին 5 անգամ թշմամուց ազատագրել ենք, ի՞նչն է խանգարում, որ ազատագրենք 6-րդ անգամ։ Ոտքի′, սիրելի հայրենակիցներ, մեր մեջից պետք է հանենք պարտվողական զգացողությունը։ Մեր ուժը բացառապես մեր միասնականության մեջ է»,- հայտարարեց Հոխիկյանը և կոչ արեց․ «Պահենք Արցախը, պահենք Հայաստանը, պահենք հայրենիքը»։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները