Մենք Արցախը պահպանելու ենք․ Արա Պողոսյան
«Արցախը երբեք չի կորցնելու իր հայկական դեմքը, քանի որ կանք մենք և կշարունակենք այն պայքարը, որը սկսեցին մեզանից առաջ և շարունակեցին մեր եղբայրները»,- հանրահավաքի ընթացքում ասաց քաղաքագետ Արա Պողոսյանը։
Նրա խոսքով՝ մենք պառակտվեցինք և թույլ տվեցինք մեզ պառակտել,որը մեր թշնամիների երազանքն էր։
Հմակերպվելով պառակտմանը, թույլ ենք տալիս, որ նրանք մեզ գրավեն ներսից։ Արդյո՞ք մենք համաձայն ենք դրա հետ։
«Հաղթանակը պահանջում է մեկ նպատակ՝ դառնալ մեկ մարմին։ Այստեղ յուրաքանչյուրս պետք է հանձնառու լինենք՝ վերակերտելու միասնությունը»,- ասաց Պողոսյանն ու վանկարկեց այն սկզբունքը, որով պետք է առջանորդվենք՝ «Մեկ հայրենիք, մեկ նպատակ և մեկ ազգ»։
Քաղաքագետի խոսքով՝ մեր թշնամիները բոլոր ժամանակներում ամեն ինչ արել են երկրում պառատում մտցնելու համար։
«Արցախի շուրջ, անկախ մեր քաղաքական հայացքներից, պարտավոր ենք միավորվել։ Մենք Արցախը պահպանելու ենք»,- եզրափակեց Պողոսյանը։