Յուրաքանչյուր մեծ ու փոքր, արդարացված ու չարդարացված քայլի համար մարդկանց կալանավորում են․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
«Ես այստեղ եմ` որպես ՀՀ քաղաքացի, որպես Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ, հոգևորական, որը երկար տարիների ճանաչում է և իրականում նաև ծառայություն է ունեցել գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի հետ տավուշյան ամբողջ սահմանագծում, նաև մտերմություն ունեմ իր հետ»,-Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ անդրադառնալով Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդման փաստին:
Նա խոսքով՝ ցավալի և անընդունելի է, երբ բանակի կարևորագույն ներկայացուցիչներից մեկը հանիրավի անազատության մեջ է, կալանավորված։ Իսկ թե ինչու է կալանավորված Խաչատուրովը, սրբազանն խորհուրդ տվեց՝ հարցն ուղղել իշխանություններին։
«Ես ոչ դատարան եմ, ոչ փաստաբան, բայց որքան կարողացել ենք հետեւել փաստաբանների ներկայացմանը, այն իրականում ոչ մի հիմք ու հենք չունեցող գործ է: Այդուհանդերձ, եթե նույնիսկ հիմք էլ ունենա, ինձ համար հարցերի հարցն է, թե ինչու է մարդը գտնվում կալանքի տակ, ինչո՞ւ են զրկել անազատությունից։ Կալանքը մեր երկրում ուղղակի պատժի միջոց է դարձել և յուրաքանչյուր մեծ ու փոքր, արդարացված ու չարդարացված քայլի համար մարդկանց կալանավորում են, այս դեպքում՝ մեր սիրելի հրամանատարը»,-ավելացրեց սրբազանը։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Գրիգորի Խաչատուրովը եղել է այն զինվորականը, որ մինչև վերջ գեներալին հատուկ վարքագիծ է դրսևորել
- Իշխանությունն որոշակի պլան ունի, վախենում է դրան խանգարի Գրիգորի Խաչատուրովը. Փաստաբան
- Գրիգորի Խաչատուրովի դեմ որևէ մեկը ցուցմունք չի տվել, ոչ մի առերեսում չի կատարվել. Փաստաբան
- Կաթողիկոսն ընդունել է գեներալ Գրիգորի Խաչատուրովի հանրային պաշտպանության նախաձեռնող խմբի անդամներին
- Դավիթ Ամալյան. Գրիգորի Խաչատուրովին կալանավորելն աբիժնիկություն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան