Եթե ես մեղավոր լինեի, վաղեմության ժամկետը վաղուց անցել է, կհամաձայնեի. Գագիկ Ծառուկյանը՝ ընտրակաշառքի մեղադրանքի մասին
«Ինչի՞ համար պետք է փոշմանեի, ինչ-որ բա՞ն է փոխվել, երկրում անվտանգությունը բարեկեցությունը փոխվե՞լ է, դուք ինչպե՞ս եք կարծում»,- Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում հակընդդեմ հարցով լրագրողին արձագանքեց Գագիկ Ծառուկայնը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք չի փոշմանել, որ 5 տարի առաջ ընտրել է Նիկոլ Փաշինյանի
Պատասխանելով ընտրակաշառք բաժանելու մասին իրեն առաջադրված մեղադրանքներին առնչվող հարցին՝ ԲՀԿ առաջնորդն ասաց, որ եթե ընտրակաշառք բաժանելու գործով մեղավոր լիներ, կընդուներ մեղքը։
«Եթե ես մեղավոր լինեի, վաղեմության ժամկետը վաղուց անցել է, կհամաձայնեի, վաղեմության ժամկետի անցած լինելու հիմքով գործը կկարճվեր»,-հայտարարեց Ծառուկյանը։
Նրա խոսքով` եթե ինչ-որ գյուղերում ինչ-որ մարդիկ գումար են բաժանել, ապա ինքը ի՞նչ կապ ունի դրա հետ։
Հարակից հրապարակումներ`
- Իվետա Տոնոյան. Գագիկ Ծառուկյանի հանդեպ հետապնդումները սկսել են 2020 թվականի հայտնի ելույթից հետո
- Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ գործը
- Գագիկ Ծառուկյան. Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել շրջափակման մեջ գտնվող արցախցիներին, ովքեր աշխատում են ու չեն հուսահատվում
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում