Այս պահին դատարանն անհասկանալի պատճառաբանություններով մերժեց մեր միջնորդությունը․ փաստաբան
«Դատավորի աշխատանքը հնարավոր է գնահատել միայն դատավարական համապատասխան ակտերը բողոքարկելով։ Մնացած հարցերի մասով որևէ դիրքորոշում չունեմ ներկայացնելու»,- Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատուրովի պաշտպան Հակոբ Ենոքյանը։
Ինչ վերաբերում է գաղտնի նյութերի հետ կապված դռնփակ դատական ռեժիմը պահպանելուն, ապա փաստաբանը հետևյալն ասաց․ «Միակ խնդիրը ենթադրաբար կարող է լինել հանրային ճնշումից խուսափելու լրատվամիջոցների լուսաբանումից խուսափելու հանգամանքը, որը կպարզենք։ Այս պահին դատարանն անհասկանալի պատճառաբանություններով մերժեց մեր միջնորդությունը, ամեն դեպքում մյուս դատական նիստերի ընթացքում ամեն ինչ անելու եմ Գրիգորի Խաչատուրովի խափանման միջոցի պահպանման փոփոխման կամ վերահսկման հարցը քննարկվի դռնբաց ռեժիմով և լրատվամիջոցների մասնակցությամբ»։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Գրիգորի Խաչատուրովը եղել է այն զինվորականը, որ մինչև վերջ գեներալին հատուկ վարքագիծ է դրսևորել
- Իշխանությունն որոշակի պլան ունի, վախենում է դրան խանգարի Գրիգորի Խաչատուրովը. Փաստաբան
- Գրիգորի Խաչատուրովի դեմ որևէ մեկը ցուցմունք չի տվել, ոչ մի առերեսում չի կատարվել. Փաստաբան
- Կաթողիկոսն ընդունել է գեներալ Գրիգորի Խաչատուրովի հանրային պաշտպանության նախաձեռնող խմբի անդամներին
- Դավիթ Ամալյան. Գրիգորի Խաչատուրովին կալանավորելն աբիժնիկություն է
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան