Բոլոր նրանք, ովքեր չեն ուզում հպտակ դառնակ, թրքանալ, Փաշինյանի համար թիրախ են. Հենրիխ Դանիելյան
«Գրիգորի Խաչատուրովին կարելի է դիտարկել ընդհանուր առմամբ որպես հերոսության, հայրենասիրության հավաքական կերպար»,-Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը։
Նա դատարանի դիմաց էր՝ իր աջակցությունը հայտնելու անազատության մեջ պահվող գեներալ Գրիգորի Խաչատուրովին։ Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել են գեներալ Խաչատուրովի գործով նախնական դատական լսումները:
Դանիելյանի խոսքով, Գ. Խաչատուրովն այն մարդն է, ով հերոսաբար ծառայել է Հայաստանին։
«Դա Նիկոլ Փաշինյանի համար անընդունելի է։ Նիկոլ Փաշինյանի համար անընդունելի է հայրենասիրությունը, սկզբունքյային լինելը, ընդհանուր առմամբ սերը առ Հայաստանի Հանրապետություն։ Բոլոր այն մարդիկ, ովքեր այսօր սիրում են Հայաստանը, Արցախը, չեն ուզում հպտակ դառնակ, թրքանալ, Նիկոլ Փաշինյանի համար թիրախ են հանդիսանում»,-ասաց Հ. Դանիլյանը։
Հարակից հրապարակումներ`
- Այսպես հեղինակազրկել բանակը, նշանակում է՝ վաղը չենք ունենալու զինակոչիկ. Հրանտ Թոխատյան
- Տիրան Խաչատրյան. Այս ամենը սկսել է 2018-ից
- Շուշիի ազատագրման օրը գեներալների դատավարությունն իշխանութունների մոլագարության ցուցանիշն է. Գեղամ Մանուկյան
- Կարեն Վրթանեսյան. Բանակը գլխատված է
- Տիգրան Աբրահամյան. Գրիգորի Խաչատուրովը եղել է այն զինվորականը, որ մինչև վերջ գեներալին հատուկ վարքագիծ է դրսևորել