Թշնամին գյուղ առ գյուղ, քայլ առ քայլ գալիս է առաջ. Նաիրա Մելիքյան
«Գեներալ Գրիգորի Խաչատուրովին համարում եմ հայրենասիրության, պարկեշտության, անձնուրացության սիմվոլ։ Դատավորության օրն էլ պատահական չէ ընտրված, քանի որ այս թուրքակենտրոններն իրենց թուրք եղբայրների հետ սիմվոլիզմով են տառապում»,- Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Արցախյան երրորդ պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը։
Նա նշեց, որ թշնամին գյուղ առ գյուղ քայլ առ քայլ գալիս է առաջ, ընդ որում առանց մեկ կրակոցի, քանի որ սրանք պայմանավորված հանձնում են տարածքները։
«Ինձ համար իրենց ձեռագիրը, քայլերը վաղուց զարմանք չեն առաջացնում։ Սրանք ծրագիր են իրականացնում։ Սրանք շատ լավ գիտեն՝ ինչ են անում, մենք էլ արդեն գիտենք, ում հետ գործ ունենք։ Հետևաբար, պետք է անցնենք գործողությունների, իսկ դրա համար պետք է համախմբում»,- ասաց Ն.Մելիքյանը։
Նաիրա Մելիքյանը դատարանի դիմաց էր՝ իր աջակցությունը հայտնելու անազատության մեջ պահվող գեներալ Գրիգորի Խաչատուրովին։ Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել են գեներալ Խաչատուրովի գործով նախնական դատական լսումները:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան