Քաղաքական 12:35 08/05/2023 Հայաստան

Շարմազանով. Ձեր կերած «բողկերը» ՀՀԿ-ի գրպանը մի դրեք

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է.

«Փաստեր, փաստեր ու նորից փաստեր 2018-ի ապրիլ-մայիսի մասին…

1. Ապրիլի 12-ին «Շանթ» -ի եթերում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց,որ պատրաստվում է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրել ՀՀ վարչապետի պաշտոնում։

2. Ապրիլի 13-ին ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ որոշում ընդունվեց պաշտպանել Կարեն Կարապետյանի առաջարկը՝ Սերժ Սարգսյանին վարչապետ առաջադրելու վերաբերյալ։

3. Ապրիլի 14-ին ՀՀԿ խորհուրդը նիստ գումարեց։ Նիստում Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանին առաջադրեց ՀՀ վարչապետի թեկնածու։
ՀՀԿ խորհուրդը միաձայն հավանության արժանացրեց Կարեն Կարապետյանի առաջարկը ՝ՀՀ վարչապետի պաշտոնում ԱԺ-ում առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը։

4.  Դրան զուգահեռ Երևանում ու տարբեր մարզերում սկսվել էին  Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի դրսևորումներ։
Դրանց մեջ աչքի էին ընկնում ոչ միայն Նիկոլ Փաշինյանն ու նրա կուսակիցներն,այլ նաև այսօր ՀՀԿ-ին իշխանությունը Նիկոլին զիջելու մեջ մեղադրող մի շարք քաղաքական «կուրտիզանուհիներ»:

5.  Ապրիի 14-ին Նիկոլն ու կողմնակիցները մտան ռադիոտուն՝ իրականացնելով հանցանք։
Այսօր հայտնի շրջանակներից ասում են ՝բա ինչու՞ Սերժ Սարգսյանը հրաման չտվեց ռադիոտուն ներխուժած Նիկոլին ձերբակալել։
Իսկ Սերժ Սարգսյանն ապրիլի 14-ին ի՞նչ լիազորություն ուներ։
Ապրիլի 14-ին Սերժ Սարգսյանը պետական որևէ պաշտոն չէր զբաղեցնում։
Դեռևս ապրիլի 9-ին լրացել էր նրա նախագահության ժամկետը։

6.  Ապրիլի 16-ին Նիկոլը փորձեց ԱԺ-ի  դիմաց փշալարերի վրայից թռնել՝ վնասելով ձեռքն ու դառնալով վիրավոր և անթրաշ տանջված կերպար։

7. Ապրիլի 17-ին ԱԺ-ն Սերժ Սարգսյանին ընտրեց վարչապետ։
Կողմ քվեարկեցին ՀՀԿ և ՀՅԴ խմբակցություններն ամբողջությամբ,12 կողմ ձայն քվեարկեցին նաև Ծառուկյան դաշինքից։

8. Ապրիլի 18-ը հանգիստ անցավ։
Հրապարակում միտինգ էր,բայց մարդիկ շատ չէին՝ հիշում եմ ոստիկանությունը տալիս էր մոտ 4.000 թիվ։

9. Ապրիլի 19-21-ը բողոքի գործողություններն ակտիվացան։
Երևում էին ոչ միայն ՔՊ-ի,սորոսականների,այլ նաև այսօրվա շատ «ընդդիմադիրների» ականջները։
Ակնհայտ էր դառնում,որ սա լավ նախապատրաստված բազմավեկտոր գործողություն է Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի դեմ։

10. Ապրիլի 22-ին տեղի ունեցավ Սերժ Սարգսյան -Նիկոլ Փաշինյան հանդիպումը, որտեղ Սերժ Սարգսյանը փորձում  էր հասարակությանն ուղերձ հղել,որ բախումները կործանարար կլինեն մեր հայրենիքի համար։
Հանդիպումն արդյունք չտվեց։
Նույն օրը ձերբակալվեցին Նիկոլ Փաշինյանն ու ևս երկու պատգամավոր։

11. Լուր ստացվեց, որ գլխավոր դատախազն ապրիլի 23-ի առավոտյան ԱԺ է մտնելու Փաշինյանին ու ևս 2 պատգամավորի կալանավորման միջնորդությամբ։
Իրավիճակը լարվում էր։
Այդ գիշեր ես մնացի ԱԺ-ում։

12. Առավոտյան խոսեցի արտասահմանից նոր ժամանած ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ, ով ձերբակալվածների պահման վայրում հանդիպել էր Նիկոլին։
Աշխարհահռչակ բժիշկը բոլորիցս հեռու էր նայում։
Ասեցի՝ դե առավոտյան ԱԺ-ն կարծում եմ կալանքի միջնորդությունը կտա ու աստիճանաբար կհանգստանա։
Կարևորն ամեն ինչ առանց բախումների ու զոհերի լինի։
Ասեց՝ Էդ ջան, աչքիս Նիկոլը Լենին պապիի նման մարդկանց ոտքի է հանելու ու հեղափոխություն անի։
Ասեցի՝ Սայենիչ ջան,ոչ մի բան էլ չի կարող անել։
ԱԺ-ում կքվեարկենք,հանգիստ կանցնի։
Ես ինձ զարմապալիորեն սառնասիրտ էի պահում, բայց …

13. Եկավ ապրիլի 23-ը։
Արա Բաբլոյանը գնաց նախագահական նստավայր՝ ապրիլի 24-ի միջոցառման քննարկման համար։
Զուգահեռաբար ԱԺ-ում ուղիղ եթեր ռեժիմով հետևում էինք հանրահավաքներին։
Մեկ էլ տեսանք միացան նաև զինվորական համազգեստով հարյուրավոր երիտասարդներ։
Չէի ծխում, բայց ծխախոտ ուզեցի։
Տղերքից մեկն  ասեց՝ Հովսեփիչը ծխում է, կենացները քաղցրանում են։
Զանգեցի վարչապետ Սերժ Սարգսյանին, բայց նա նույնպես նախագահականում քննարկման էր։
Քիչ անց զանգահարեց Արա Բաբլոյանը։
Ասեցի ե՞րբ ենք դնում նիստը։
Ասեց՝ նիստը չի կայանա, քանի որ Կարեն Կարապետյանը գլխավոր դատախազին խնդրել է ԱԺ-ից կալանավորման միջնորդությունը հետ վերցնի ու գնացել է Նիկոլի հետ հանդիպման։
Բաբլոյանը մի քիչ պաուզա տվեց ու ասեց՝ Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել հրաժարական տալ ու  Կարեն Կարապետյանն է մնում վարչապետի պաշտոնակատար։
Այդ ընթացքում հեղափոխականների բանակը համալրվեց՝ Ծառուկյան դաշինքն ու ՀՅԴ-ն հայտարարեցին Նիկոլի շարժմանը միանալու մասին։
Հրապարակ էին լցվել ով ասես։
Բացի ՀՀԿ-ից,այն էլ գաղափարական-սկզբունքային թևից մնացած գրեթե  բոլոր դերակատարները ցնծում էին։
Կրկնում եմ՝ բոլորը։
Նույնիսկ այսօր ՀՀկ-ին մեղադրող «հետույք ճղողները»։
Մենք շատ էինք կոտրված։
Զանգեցի Սերժ Սարգսյանին,բայց կապ չկարողացա հաստատել։
Ընտանիքի անդամներին խնդրեցի փոխանցել,որ մենք տղերքով իր կողքին ենք մինչև վերջ։
Ապրիլի 23-ին երեկոյան զանգ ստացա։
Կարեն Կարապետյանն էր։
Ասեց՝ տղաներ փոխանցի ,որ պինդ մնան ու ամեն ինչ լավ է լինելու։

14.  Ապրիլի 24 եկավ։
Առավոտյան Ծիծեռնակաբերդում հանդիպեցի Արցախի նախագահ Բակո Սահակյանին ու Կարեն Կարապետյանին։
Մտահոգ էինք։
Ծիծեռնակաբերդում ընկա լրագրողական բանակի «հրթիռային հարձակման» տակ, բայց դա իմ սովորական գործն  էր։
Ասեցի՝ Սերժ Սարգսյանը ցուցաբերեց բացառիկ ուժեղություն ու պետական մտածողություն,հպարտ եմ ,որ պատիվ եմ ունեցել Սերժ Սարգսյանի ղեկավարած թիմի մաս լինել։
Շատերը չդիմացան, ուրացան ու թռան։
Հետո նրանցից շատերը փորձեցին բացատրություն տալ ու արդարանալ,որ շփոթվել են։
Բայց ինչպես ասում են՝ «один раз не п………….т?»:
Ապրիլի 24-ին տեղի ունեցավ ՀՀԿ ԳՄ անդամների հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ։
Լուռ էինք բոլորս։
Իրեն էինք ուզում լսել։
Նրա կողքն էր նաև Կարեն Կարապետյանը։
Սերժ Սարգսյանն երկար -բարակ չխոսեց։
Ասեց՝ իմ հրաժարականը նպատակ ուներ թույլ չտալու բախումներ մեր երկրում։
Ու հետո ասեց ամենակարևորը։
Նա ասեց,որ ինքն ու Կարեն Կարապետյանը ունեն պայմանավորվածություն  1,5 տարի անց իշխանությունը փոխանցել Կարապետյանին։
Ասեց,որ իր վարչապետի պաշտոնում առաջադրվելու միակ պատճառը Արցախն էր։
Բայց ստացվեց այսպես,պետք է ԱԺ-ում վարչապետ ընտրել Կարապետյանին։
Ավելին.նա նշեց,որ ինքը պատրաստ է նաև ՀՀԿ ղեկավարի պաշտոնը փոխանցել Կարեն Կարապետյանին։
Այդքանն ասեց ու մեզ թողնելով Կարեն Կարապետյանի հետ,ինքը գնաց Ծիծեռնակաբերդ։

15. Ապրիլի 25-26-ին ՀՀԿ-ն Փաշինյանի հետ բանակցելու համար  լիազորեց Կարապետյանին։
ՀՀԿ խմբակցությունում տեղի ունեցավ քննարկում,որտեղ ես հայտարարեցի Սերժ Սարգսյանի առաջարկը ՝վարչապետի պաշտոնում առաջադրել Կարեն Կարապետյանին։
Իմ տպավորությանբ թիմը պինդ էր ու պատրաստ էր Կարապետյանին ընտրելու վարչապետ։
Ապրիլի 26-ին տեղի ունեցավ Պուտին-Կարապետյան հեռախոսազյույցը։

16. Ապրիլ 27-28 տեղի ունեցավ Կարապետյանի ու ՀՀԿ ֆրակցիայի երկու հանդիպում։
Առաջին հանդիպման ժամանակ Կարապետյանը համոզիչ էր երևում՝ պատրաստ մայիսի 1-ին ընտրվելու վարչապետ։
Սակայն հաջորդ հանդիպմանը նա հայտարարեց,որ հրաժարվում է առաջադրել վարչապետի պաշտոնում։
Թիմն այդ փաստը լավ չընդունեց։

17. Ապրիլի 29-30 ՀՀԿ-ում քննարկումները շարունակվում էին։
«Ելք» խմբակցությունը Փաշինյանին առաջադրեց վարչապետի թեկնածու։
ՀՀԿ ֆրակցիան հանդիպեց Սերժ Սարգսյանի հետ ու որոշում կայացվեց մայիսի 1-ին դեմ քվեարկել Փաշինյանի թեկնածությանը։
Մայիսի 1-ին ՀՀԿ-ն ու Աղվան Վարդանյանը դեմ քվեարկեցին Նիկոլին։

18. Իրավիճակը չէր հանդարտվում։
Մայիսի 1-ի քվեարկությունից հետո իսկական քարոզչական պատերազմ սկսվեց ՀՀԿ-ի ու մեր ընտանիքների դեմ։
Բայց մենք պինդ էինք։
Մայիսի 1-ին ,չընտրելով Նիկոլին ,մենք շանս տվեցինք մյուս խմբակցություններին  1/3 ստորագրությամբ վարչապետի նոր թեկնածու առաջադրել։
Շրջանառվում էին Ռոբերտ Քոչարյանից մինչև Գագիկ Ծառուկյան անունները։
Մայիսի 2-ին ՀՀԿ-ն հայտարարեց,որ թեկանածու չի առաջադրում և պատրաստ է անհրաժեշտ քանակի ձայներ ապահովել պատգամավորների 1/3 ստորագրությունն ունեցող թեկնածուին։
Ու՞մ ձեռքն էինք բռնել։
Թող առաջադրեին ….բայց առաջադրեցին նորից Փաշինյանին։

19. Մայիսի 8-ին Ծառուկյան դաշինք,ՀՅԴ ու ԵԼՔ խմբակցությունների պատգամավորներն  ԱԺ-ում երկրորդ անգամ Նիկոլին առաջադրեցին վարչապետ։
Նիկոլն ընտրվեց վարչապետ՝ ստանալով 42 դեմ ձայն։
Բոլոր 42 դեմ ձայները ՀՀԿ-ից էին, այդ թվում ձեր խոնարհ ծառան։

20. Նիկոլի վարչապետ ընտրվելուց  հետո ՀՀԿ ֆրակցիայից աստիճանաբար արտահոսքը սկսվեց։
Բացի ՀՀԿ-ից, խորհրդարանական բոլոր ուժերը Նիկոլի հետ «հեղափոխական կառավարություն» կազմեցին։

Հ.Գ.Մի քանի ամիս անց կալանավորվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
ՀՀԿ-ն միակն էր այն ժամանակ,որ պատգամավորական ստորագրահավաք սկսեց Ռ.Քոչարյանին ազատ արձակելու համար ու միակն էր ,որ Ռ.Քոչարյանին ճանաչեց քաղաքական բանտարկյալ։
Իսկ նույն այդ ժամանակ հարգելի երկրորդ նախագահի ապագա «զինակիցներ» Փաշինյանի հետ կոալիցիա էին կազնում։
Իսկ մինչ այդ էլ, որոշները ապրիլի 23-ին հրապարակներում Սերժ էին մերժում։
Ասածս ի՞նչ է… ձեր կերած «բողկերը» ՀՀԿ-ի գրպանը մի դրեք։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}