
Սարսանգի ջրամբարը գրեթե դատարկ է
Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակման մեջ առնելու աղետալի վնասներից մեկն էլ էներգետիկ ճգնաժամն է, որը մեղմելու նպատակով Սարսանգի ջրամբարի վրա կառուցված ՀԷԿ֊ն աննախադեպ ռեժիմով է աշխատել, արդյունքում ` այսօր ջրամբարը գրեթե դատարկ է։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
« Երեք ամսից ավել է, ինչ Ադրբեջանը խոչընդոտում է Աղավնո-Բերձոր հատվածում Հայաստանից Արցախ մտնող միակ բարձրավոլտ գծի վթարը վերացնել: Էներգետիկ ճգնաժամը խորացնելու նպատակով Ադրբեջանը պարբերաբար Հայաստանից Արցախ մտնող գազատարի աշխատանքներն էր խափանում․ վերջին անջատումից արդեն անցել է 2 ամիս։ Արդյունքում Սարսանգի ջրամբարի վրա կառուցված ՀԷԿ-ը էներգետիկ ճգնաճամը մեղմելու միակ տարբերակն էր և ձմռանը էլեկտրաէներգիա ստանալու համար աննախադեպ շատ ջուր է բաց թողնվել ջրամբարից»,-նշում են նախարարությունից:
Հարակից հրապարակումներ`
- Կանգնած ենք Սարսանգի ջրային պաշարների սպառման վտանգի առջև՝ մոտենալով մեռյալ ծավալին. Արցախի պետնախարար
- Սարսանգի ջրամբարի ջրային պաշարները գնալով նվազում են` խորացնելով էներգետիկ ճգնաժամը
- «Բնասեր» Ադրբեջանը դատարկում է Սարսանգի ջրամբարը