ԵՄ-ն առաջին անգամ կարող է պատժամիջոցներ կիրառել չինական ընկերությունների դեմ
Եվրամիությունն առաջին անգամ պատրաստվում է սահմանափակող միջոցներ կիրառել չինական ընկերությունների դեմ, որոնք աջակցություն են ցուցաբերում Ռուսաստանին։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով «Financial Times» թերթին։
Ըստ աղբյուրի՝ Բրյուսելն առաջարկել է պատժամիջոցներ կիրառել չինական մի շարք ընկերությունների դեմ՝ Ռուսաստանին սարքավորումներ մատակարարելու համար, որոնք իբր օգտագործվում են ռազմական նպատակներով։
ԵՄ սահմանափակումների նոր փաթեթի նախագծի համաձայն, որը հայտնվել է թերթի տրամադրության տակ, խոսքը չինական յոթ ընկերությունների դեմ հնարավոր պատժամիջոցների սահմանման մասին է, որոնք մեղադրվում են «Ռուսաստանին սարքավորումներ մատակարարելու մեջ»։ Մասնավորապես, ցանկում ընդգրկված են «3HC Semiconductors», «King-Pai Technology», «Sinno Electronics», «Sigma Technology, «Asia Pacific Links», «Tordan Industry» և «Alpha Trading Investments» ընկերությունները։
Ինչպես ընդգծել է թերթը, Եվրամիության կողմից հնարավոր սահմանափակումները, ամենայն հավանականությամբ, կառաջացնեն Պեկինի դժգոհությունը, որը ձգտում է Բրյուսելին հետ պահել Վաշինգտոնին աջակցելուց «գլոբալ ազդեցության համար պայքարում»: Նշվում է, որ Եվրահանձնաժողովը նաև դիտարկել է Ռուսաստան ներմուծման համար արգելված ապրանքների ցանկի ընդլայնման հնարավորությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան