FlyOne ավիաընկերությունը՝ մարդկանց սև ցուցակում
ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող FlyOne ավիաընկերության վերաբերյալ քաղաքացիների բողոքները ոչ միայն չեն դադարում, այլև ավելանում են։
Ակտիվիստ Լևոն Գալստյանը գրում է, որ այս անգամ Հուրգադա-Երևան չվերթի ուղևորներն են տուժածները.
«FLY ONE ARMENIA ձեր անպատասխանատու գործելաոճի արդյունքում 3 ժամ 20 րոպե ուշացումով եղավ թռիչքը Հուրգադայից Երևան, մարդիկ մնացին այդքան ավել ժամանակ Հուրգադայի օդանավակայանում, մի մասը մանկահասակ երեխաների հետ։ Բարի չեղաք գոնե տարրական ներողություն խնդրելու և բնականաբար ոչ մի աջակցություն ավիաընկերության կողմից։ Օդանավում էլ 3 ժամ 50 րոպե թռիչք հետո և ամեն ինչ վճարովի էր՝ ջուր, սնունդ և այլն։
Ամոթ է ուղղակի նման վերաբերմունքը։ Գրեթե նույնն էր նաև Երևանից Հուրգադա մայիսի 4-ի թռիչքի ժամանակ՝ 2,5-3 ժամ ուշացում, հոգնած, տարիք առած օդանավ և բնականաբար կրկին առանց սնունդի և ջրի։
Ավելացնեմ, որ մեր 2 գործընկերներն էլ Երևանից պետք է թռնեին այլ երկիր և բարեհաջող ուշացան իրենց թռիչքից այս անպատասխանատու պահվածքի պատճառով»։
Մեկնաբանություններում այլ օգտատերեր ևս միացել են դժգոհությանը՝ նշելով, որ այդ ավիաընկերությունը ներառել են իրենց սև ցուցակում։
Ավիաընկերության վատ աշխատանքի վերաբերյալ դժգոհություն կա նաև տուրիստական փակ խմբերից մեկում։
Հիշեցնենք, որ «Հետք» գրել էր, որ FLYONE ARMENIA ընկերությունը ԱԺ պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի և մոլդովական «Fly One» ավիաընկերության համատեղ բիզնեսն է.
«Հայաստանում «Fly One»-ի գործընկերները Սուքիասյաններն են, սակայն «Ֆլայուան Արմենիա» ՍՊԸ-ում եղբայրներից՝ Խաչատուր, Սարիբեկ, Էդուարդ եւ Ռոբերտ Սուքիասյաններից, ոչ մեկ չկա: Հայկական կողմին պատկանող 54 %-ը գրանցված է այլ անձանց անունով, որոնք, սակայն, ըստ ամենայնի, փոխկապակցված են Սուքիասյաններին»։
Հարակից հրապարակումներ`
- Flyone-ը նոր չվերթներ է հետաձգել ու չեղարկել
- Թուրքիան Խաչատուր Սուքիասյանի ավիաընկերությանը թույլ չի տալիս թռչել իր օդային տարածքով
- Թուրքիան փակել է օդային տարածքը Flyone Armenia ավիաընկերության համար
- Թուրքիան Սուքիասյանների ավիաընկերության ինքնաթիռին թույլ չի տվել անցնել իր օդային տարածքով
- Թուրքերը քաշեցին Սուքիասյաններին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին