Թուրքիան սպառնում է Հայաստանին նոր պատժամիջոցներով
«Թուրքիան լրացուցիչ միջոցառումներ կձեռնարկի, եթե «Նեմեսիս»-ի արձանը չապամոնտաժվի»,-Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը տարածել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Թուրքիան չի բավարարվի միայն օդային տարածքի փակմամբ, նա կշարունակի լրացուցիչ միջոցներ ձեռնարկել»,- ասել է Չավուշօղլուն։
Հիշեցնենք, որ ի պատասխան Երևանի Կենտրոնում հուշարձանի բացմանը Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական ինքնաթիռների, այդ թվում Նիկոլ Փաշինյանի օդանավերի համար։
Փաշինյանը հայտարարել է, որ սխալ է համարում արձանի բացումը։
Հարակից հրապարակումներ`
- «Նեմեսիս» արձանի տեղադրման որոշումը սխալ է. Փաշինյան
- Թուրքիան փակել է իր օդային տարածքը Փաշինյանի ինքնաթիռի համար. Չավուշօղլու
- «Նեմեսիս» հուշարձանը մեր հերթական թեստն է լինելու՝ արդյո՞ք մենք իսկապես արժանապատիվ ենք լինելու. Արտյոմ Երկանյան
- «Նեմեսիս» հուշարձանի տեղադրումը Թուրքիան չպետք է ընկալի որպես Հայաստանի արտաքին պետական քաղաքականության դրսևորում. Սիմոնյան
- Հնարավո՞ր է ապամոնտաժվի «Նեմեսիսի» արձանը
- Ո՞վ կդառնա Նեմեսիսի հաջորդ թիրախը․ Արտյոմ Երկանյան
- Երևանում բացվել է «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող աղբյուր-հուշակոթող