Կարեն Վրթանեսյան. Բանակը գլխատված է
««Խաղաղության օրակարգ» բառակապակցությունը մոլորեցնող է, քանի որ այն, ինչ իրենք առաջարկում են, գերեզմանային խաղաղություն է։ Այսինքն՝ հայեր չլինեն, թուրքերի համար լինի խաղաղություն»,-Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց անվտանգության հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
Նա դատարանի դիմաց էր՝ իր աջկացությունը հայտնելու անազատության մեջ պահվող գեներալ Գրիգորի Խաչատուրովին։ Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել են գեներալ Խաչատուրովի գործով նախնական դատական լսումները:
Վրթանեսյանը նկատել է, որ վերջին շրջանում իշխանականները «խաղաղություն» եզրը էլ չեն օգտագործում, քանի որ դրանով արդեն մարդկանց արդեն խաբել չի լինում։
«Ինչ վերաբերում է գեներալ Խաչատուրովի, գեներալիտետի, ավագ սպայակազմի նկատմամբ հետապանդումներին, ապա դրանք հետևողական, դիտավորյալ, նպատակաուղղված գործողություններ են՝ բանակը թուլացնելու, քանդելու։ Ըստ էության, կարելի է ասել, բանակը գլխատված է»,-ասաց Վրթանեսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին