Տեղ համայնքի ավագանու անդամը ստում է․ Մելիքսեթ Պողոսյան
«Տեղ համայնքի ավագանու անդամ Մասիս Զեյնալյանը ստում է։ Ես իրեն ընդհանրապես չեմ տեսել»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը՝ անդրադառնալով վերջերս Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու ընդդիմադիր «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Մասիս Զեյնալյանի հայտարարությանը, որ իրեն ծեծի են ենթարկել Մելիքսեթ Պողոսյանի մտերիմները։
Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորում, որ Մասիս Զեյնալյանը նման հայտարարության է արել, նա պատասխանեց. «Մարդ է, տենց է ուզում ապրի, տենց է ուզում մեկնաբանի, թող ասի, ինչ ասեմ»։
«Նման բան Մելիքսեթ Պողոսյանը թույլ չի տա ընդհանրապես։ Ինձ համար հավասարությունն է, մաքրությունը։ Ես այդ գյուղում հպարտ ման եմ գալիս»,- ասաց նա։