Չավուշօղլու. Արևմուտքին դուր չի գալիս, որ Ղարաբաղում ծածանվում է Ադրբեջանի դրոշը
«Արևմուտքին դուր չի գալիս, որ Ղարաբաղում ծածանվում է Ադրբեջանի դրոշը»,-ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այս մասին Lider Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Նա ընդգծել է, որ Ղարաբաղում թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերի կիրառումը արևմուտքի կողմից դատապարտելը կապված է հենց դրա հետ. «Միևնույն ժամանակ, նա (Արևմուտքը) խրախուսում է մեր տեխնիկայի օգտագործումը Ուկրաինայում»։
Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան ամեն հարցում նախ և առաջ հաշվի է առնում իր շահերը. «Մենք չենք լսում Արևմուտքին, Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելը, այս պետության դեմ պատժամիջոցներ կիրառելը մեզ ոչ մի օգուտ չի տալիս, ընդհակառակը վնասում է»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը Պուտինի հրավերով կմեկնի Մոսկվա
- Ալիևն ու Փաշինյանը կհանդիպեն Բրյուսելում. Աղբյուր
- Բլինքենը եզրափակել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ քննարկումների փուլը
- Բլինքեն. Լրացուցիչ փոխզիջման դեպքում կարելի է հասնել համաձայնության
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում