«Կանխատեսում ենք, որ հունիսի սկզբին մեր փողը կսպառվի». ԱՄՆ ֆինանսների նախարար
ԱՄՆ ֆինանսների նախարարությունում վստահ չեն, որ երկրում դեֆոլտը տեղի կունենա հենց հունիսի 1-ին, հայտարարել է գերատեսչության ղեկավար Ջանեթ Յելենը:
«Մենք կանխատեսում ենք, որ հունիսի սկզբին մեր փողը կսպառվի: Հնարավոր է, որ դա տեղի կունենա հունիսի 1-ին: Իհարկե, զգալի անորոշություն կա»,- Յելենի խոսքերն է մեջբերում «Գազետա.ռու»-ն։
Միևնույն ժամանակ, նախարարը խոստացել է տեղեկացնել Կոնգրեսին պետական պարտքի և դեֆոլտի վերաբերյալ նորությունների առկայության դեպքում:
Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը նախազգուշացրել է, որ եթե Կոնգրեսը չբարձրացնի օրենքով թույլատրելի պետական պարտքի վերին շեմը կամ չկանգնեցնի դրա ազդեցությունը, մինչ հունիսի 1-ը երկրի բյուջետային միջոցները կարող են սպառվել։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները