Ահազանգ. ՀայՓոստի անվան շահարկմամբ մարդկանցից բանկային տվյալների կորզման փորձեր են արվում
ՀայՓոստի անվան և ապրանքային նշանի շահարկմամբ մարդկանցից բանկային տվյալների կորզման փորձեր են արվում: Նման ահազանգեր է ստացել ՀայՓոստ ընկերությունը։
«Այս անգամ խարդախները այլ երկրում գրանցված անհայտ համարներից քաղաքացիներին ՀայՓոստի անունից ուղարկում են կարճ հաղորդագրություններ (SMS) ՝ առաջարկելով կատարել 233,12 դրամ առաքման վճար, որպեսզի ծանրոցը առաքվի: Հղմամբ անցնելով բացվում է պատուհան, որտեղ պահանջվում է ներմուծել անձնական և բանկային քարտի տվյալներ։
ՀայՓոստը հորդորում է ոչ մի դեպքում չտրամադրել բանկային տվյալները»,-ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա