Արախամիային մեղադրում են Ուկրաինայի հետ վիճաբանության մեջ Վրաստանին ներքաշելու փորձի համար
Գերագույն ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան իր հայտարարություններով վնասում է Ուկրաինայի և Վրաստանի բարեկամությանը: «ՌԻԱ նովոստի»-ն գրել է, որ այդ մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Արչիլ Թալակվաձեն։
Արախամիան վրացական ընդդիմադիր Mtavari Arkhi հեռուստաալիքին տված հարցազրույցում կարծիք էր հայտնել, որ Վրաստանում խորհրդարանական ընտրություններից հետո տեղի կունենա իշխանափոխություն, և «վրաց ժողովուրդն այլևս չի հանդուրժի նման իշխանություն»։ Նա նաև ասել է, որ ցանկանում էր Վրաստան գալ Վախթանգ Կիկաբիձեի հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար, սակայն իրեն զգուշացրել են, որ նրան կարող են թույլ չտալ մուտք գործել երկիր։
«Վրաստանն աջակցում է ուկրաինացի ժողովրդին և նրա ազատության համար պայքարին: Ըստ երևույթին, դա Վրաստանում ավելի լավ են հասկանում, քան Ուկրաինայում՝ Արախամիան: Մենք շարունակում ենք մեր անվերապահ աջակցությունը Ուկրաինային: Երբ Վրաստանը կանգնած է Ուկրաինայի կողքին, (ուկրաինացի) քաղաքական գործիչը ժամանակ է գտնում ներքաղաքական գործընթացների մասին հայտարարություններ անելու համար, այնպիսի հայտարարություններ, որոնք վնասում են Ուկրաինայի հետ բարեկամությանը»,-երկուշաբթի լրագրողներին ասել է Թալակվաձեն։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում սոխը 110,7%-ով թանկացել է
- Վրաստանում ամեն վեցերորդ քաղաքացին մտածում է արտագաղթի մասին
- Վրաստանում կասեցվել է 2 մլն դոլարի ուրանի վաճառք
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին