Բրյուսելում Փաշինյանը համաձայնվելու է Ադրբեջանի հակահայկական պնդումներին. Արմինե Ադիբեկյան
«Մոտ օրերս Փաշինյան-Ալիև հանդիպում է տեղի ունենալու, վստահաբար Փաշինյանը համաձայնվելու է Ադրբեջանի կողմից հակահայկական պնդումներին, որոնք պարունակում են նաև Ադրբեջանին Տավուշից 8 գյուղ հանձնելը»,- Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը։
Ըստ Ադիբեկյանի, նա նաև օկուպացրած տարածքներն է ճանաչելու Ադրբեջանի կազմում, ինչպես նաև Արցախը, մնացած բոլոր հակահայկական, Հայաստանի անվտանգությանը սպառնող կետերը։
«Հետևաբար, վախենալով գեներալ Խաչատուրովի հեղինակությունից, նա այս մարդուն պահելու է փակի տակ այնքան, մինչև այդ ստոր փաստաթղթի վերջին կետը չդնի»,- ասաց Ադիբեկյանը։
Արմինե Ադիբեկյանը դատարանի դիմաց էր՝ իր աջակցությունը հայտնելու անազատության մեջ պահվող գեներալ Գրիգորի Խաչատուրովին։ Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել են գեներալ Խաչատուրովի գործով նախնական դատական լսումները:
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Բոլոր նրանք, ովքեր չեն ուզում հպտակ դառնակ, թրքանալ, Փաշինյանի համար թիրախ են. Հենրիխ Դանիելյան
- Այսպես հեղինակազրկել բանակը, նշանակում է՝ վաղը չենք ունենալու զինակոչիկ. Հրանտ Թոխատյան
- Տիրան Խաչատրյան. Այս ամենը սկսել է 2018-ից
- Շուշիի ազատագրման օրը գեներալների դատավարությունն իշխանութունների մոլագարության ցուցանիշն է. Գեղամ Մանուկյան
- Կարեն Վրթանեսյան. Բանակը գլխատված է
- Տիգրան Աբրահամյան. Գրիգորի Խաչատուրովը եղել է այն զինվորականը, որ մինչև վերջ գեներալին հատուկ վարքագիծ է դրսևորել
- Ալիևն ու Փաշինյանը կհանդիպեն Բրյուսելում. Աղբյուր
- Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության վերաբերյալ բանակցությունները շարունակում են անպտուղ մնալ. Տիգրան Աբրահամյան