Թուրքիան չի աջակցի Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցներին. Չավուշօղլու
Թուրքիան չի միանա Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի և ԵՄ պատժամիջոցներին։ «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն «Lider Haber» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Մենք չենք միանա միակողմանի պատժամիջոցներին, որոնք ԱՄՆ-ն ու ԵՄ-ն սահմանել են Ռուսաստանի դեմ։ Մենք ելնում ենք մեր շահից և սեփական բարգավաճումից», - ընդգծել Է նա։
Չավուշօղլուն նշել է, որ միևնույն ժամանակ Անկարան ուշադիր հետևում է Մոնտրոյի կոնվենցիայի դրույթների կատարմանը։
Նախարարը նաև քննադատել է նախագահի ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի խոսքերը, ով հայտարարել է, որ իշխանության գալու դեպքում ինքը առաջնահերթություն կտա ոչ թե Ռուսաստանի, այլ Արևմուտքի հետ հարաբերությունների զարգացմանը: Չավուշօղլուն նշել է, որ հանրահավաքներից մեկի ժամանակ քաղաքական գործիչը հայտարարել է բոլորովին այլ բան, մասնավորապես, որ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններին "ոչինչ չի սպառնա":