WP. Իրանը, Սիրիային օգնության քողի տակ ենթադրաբար զենք է տվել, որպեսզի հարձակվի ԱՄՆ ռազմական հենակետերի վրա
Իրանի իշխանությունները, իբր, երկրաշարժից հետո մարդասիրական օգնության շրջանակներում զենք են ուղարկել Սիրիա՝ Արաբական Հանրապետության տարածքում տեղակայված ամերիկյան զորքերի դեմ հարձակումներ իրականացնելու համար։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին կիրակի օրը հայտնել է The Washington Post-ը, որն այս տեղեկությունը հայտնաբերել է սոցիալական ցանցեր արտահոսած ամերիկյան գաղտնի փաստաթղթերում։
Հոդվածագիրը նշում են, որ Թեհրանը Սիրիա է ուղարկել հրետանային զենք, զինամթերք և անօդաչու թռչող սարքեր։ Փաստաթղթում ասվում է, որ այդ մատակարարումները կատարվել են Իրաքից մեկնած ավտոշարասյուններով։ Պարբերականի տվյալներով՝ զենքի մատակարարումը սկսվել է երկրաշարժի հաջորդ օրը։ Իրաքյան կողմը հերքել է Washington Post-ի այս տվյալները։
Պենտագոնի աղբյուրը հրաժարվել է հաստատել փաստաթղթերի իսկությունը, սակայն պնդել է, որ դրանցում նկարագրված գործողությունները համապատասխանում են նախկինում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումների) վարքին:
Պարբերականի տվյալներով՝ Սիրիայում մոտ 900 ամերիկացի զինծառայող կա, որոնք իբր պետք է զսպեն Ռուսաստանի Դաշնությունում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին։ Դամասկոսը չի հրավիրել ամերիկացի զինվորականներին սիրիական տարածք: Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ ԱՄՆ-ը նավթի անօրինական արտահանմամբ է զբաղվում երկրի հյուսիս-արևելքում։
Հարակից հրապարակումներ`
- Արաբական երկրները մայիսի 7-ին կորոշեն Սիրիային Արաբական լիգային վերադարձնելու հարցը
- Սիրիայի Հալեպի օդանավակայանը դադարել է աշխատել Իսրայելի հարձակման պատճառով, զոհվել է մեկ սիրիացի զինվոր
- Սիրիայում հրթիռակոծվել է ամերիկյան բազան
- Իրանի, Ռուսաստանի,Սիրիայի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը հետաձգվել է
- Սիրիայում ականի պայթյունից 6 մարդ է զոհվել
- Սիրիայի ԱԳ փոխնախարար․ «Թուրքիան պիտի դուրս բերի իր զինուժը Սիրիայի հյուսիսից»
- Մեկնարկել է Իրանի, Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի քառակողմ հանդիպումը
- Մոսկվայում կհանդիպեն Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի փոխարտգործնախարարները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան