Իրանում երկու հոգու մահապատժի են ենթարկել Ղուրանն այրելու և աթեիզմ քարոզելու համար
Իրանում երկու մարդու մահապատժի են ենթարկվել համացանցում աթեիզմ քարոզելու, հակաիսլամական քարոզչության և Ղուրանը այրելու համար: «ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ այդ լուրը հայտնել է իրանական Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով երկրի դատական համակարգի մամուլի կենտրոնը։
«Դատավճռի հիման վրա Սադրոլլա Ֆազելի-Զարեհը մահապատժի է դատապարտվել մարգարեին վիրավորելու, հավատուրացության, Մարգարեի մորը հայհոյելու, այրելու միջոցով Ղուրանը պղծելու, սուրբ հասկացությունները վիրավորելու և ուրիշների անձնական լուսանկարները առանց նրանց համաձայնության հրապարակելու մեղադրանքով։ Յուսեֆ Մեհրդադին՝ մարգարեին, կրոնական և իսլամական հայեցակարգերը վիրավորելու մեղադրանքով... Դատավճիռն իրականացվել է այսօր առավոտյան»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Գործակալության տվյալներով՝ Մեհրդադն ու Ֆազելի-Զարեն, օգտագործելով իրանական հեռախոսային և ֆրանսիական վիրտուալ համարները, ստեղծել և կառավարել են համապատասխանաբար 15 և 20 ինտերնետային համայնքներ և ալիքներ, որոնք զբաղվում էին աթեիստական և հակաիսլամական քարոզչությամբ և վիրավորելով մուսուլմանների համար սուրբ հասկացություններն ու անհատականությունները: Հետաքննության ընթացքում, ի թիվս այլ բաների, հայտնաբերվել են տեսաապացույցներ, որոնք ապացուցում են, որ մեղադրյալները այրում են Ղուրանը։
Հարակից հրապարակումներ`
- Շվեդիայի արտգործնախարարը դատապարտել է իր երկրի քաղաքացու մահապատիժը Իրանում
- Իրանի դատարանը մահապատժի է դատապարտել վեց ահաբեկչի
- Իրանում մահապատժի են ենթարկել նախկին պաշտոնյային, որը նաև բրիտանական քաղաքացիություն ուներ
- Իրանում մահապատժի են դատապարտել չորս անձի՝ Իսրայելի օգտին լրտեսելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին