Եթե փաստաթղթում «էթնիկ փոքրամասնություն» է նշված, նշանակում է՝ խոսել են Արցախն Ադրբեջանին հանձնելու մասին. Քաղաքագետ
«Միանշանակ ասում եմ, եթե այդ փաստաթղթի մեջ կա «էթնիկ փոքրամասնություն» հասկացողությունը, նշանակում է, որ քննարկվում է Արցախն Ադրբեջանին հանձնելու մասին և արցախահայությանն էլ դիտարկում են որպես Ադրբեջանի կազմում գոյություն ունեցող էթնիկ փոքրամասնություն»,- Tert.am-ին տված հարցազրույցում ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ խոսելով Միրզոյան-Բայրամով վաշինգտոնյան բանակցությունների մասին։
Նրա գնահատմամբ, սա հայկական կողմի ու հայկական շահի համար աղետալի ձևակերպում և աղետալի զարգացում է։ Ըստ քաղաքագետի, ցանկացած զարգացում ի վնաս Հայաստանի ու Արցախի է։
«Եթե պաշտոնապես հաստատվի Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպման լուրը, նշանակում է՝ հանրությանը նորից խաբել են, Վաշինգտոնում ինչ-որ բան համաձայնեցրել են և արդեն կարիք կա երկրների ղեկավարների մակարդակում դա քննարկել»,- ասել է Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Նա հնարավոր է համարում Բրյուսելու փոխըմբռման հայտարարության ստորագրումը՝ փորձելով դրանով ծածկել նոյեմբերի 9-ի, հունվարի 10-ի հայտարարությունները։
Քաղաքագետը նշել է, որ վերջնական ստորագրման դեռ չի սպասում, կարծում է, ինչ-որ բան ստորագրելու համար սպասելու են Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրությունների ավարտին, հնարավոր է նաև դրա հետընտրական պրոցեսների ավարտին. «Մինչև այնտեղ կայունություն չլինի, իմ կարծիքով, մեր տարածաշրջանում հանգուցալուծումներ չեն լինելու։
Բայց Ադրբեջանն անելու է ամեն ինչ, որպեսզի հասնի մի կետի, որից հետո հագուցալուծումը տրամաբանական ու պրոադրբեջանական լինի»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբանղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Բրյուսելում Փաշինյանը համաձայնվելու է Ադրբեջանի հակահայկական պնդումներին. Արմինե Ադիբեկյան
- Ալիևն ու Փաշինյանը կհանդիպեն Բրյուսելում. Աղբյուր
- Աշոտյան. Արցախը վերջնականապես Ադրբեջանին հանձնելու հարցը Վաշինգտոնում լուծվել է
- Հայաստանի համար հարցն այդպես չի դրված՝ բանակցել Մոսկվայում, թե Վաշինգտոնում, թե Բրյուսելում. Միրզոյան
- ՀՀ նախագահը ներկա է լինելու Վաշինգոտնի Մայր տաճարում մատուցվելիք էկումենիկ պատարագին. Վ. Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան