Ադրբեջանցիները 5 կմ հատվածի վրա եկել ու մխրճվել են Տեղ համայնքի տարածքում. Մելիքսեթ Պողոսյան
«Ոչ մի կուսակցության անդամ չեմ եղել։ Իմ առաքելությունը հայրենիքի պաշտպանությունն է։ Իմ կուսակցությունը իմ հայրենիք պաշտպանությունն է»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։
Նա նշեց, որ Տեղ գյուղի հատվածում ադրբեջանցիները 5 կմ հատվածի վրա եկել են, մխրճվել։
«Ռուսական խաղաղապահ զորքը, որտեղ նստած է եղել, այդ հատվածում իրենք դուրս են եկել, այդտեղ մխրճվել են։
Սահմանապահ զորքերը պետք է պահեին այդ հատված։ Քանի որ հիմա այդ հատվածում ամեն օր բախումներ են լինում... հիմա մեր կողմը, իրենց կողն այս պահի դրությամբ չեն կարողանում ինժերենական աշխատանք կատարել։ Կրակոցներ...»,- նշեց Մ.Պողոսյանը։
Նա ասաց, որ աշխարահազորը Տեղ գյուղից մինչև Խոզնավար 26 մարտական դիրք է պահում, որպեսզի Զինված ուժերը կարողանա իր առաքելությունը կատարի։
«Ազգը պետք է բանակ դառնա, որ այս ճահիճից դուրս գանք։ Մենք քիչ ենք, իրենք շատ, ազգը պետք է բանակ դառնա, 90-ականներին էլ էր այդպես»,- ասաց Մ. Պողոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Տեղ գյուղի ուղղությամբ հակառակորդի հետ ՀՀ զինված ուժերը գտնվում են շփման պայմաններում. Էդվարդ Ասրյան
- Տեղ գյուղի շրջանում դիրքերի հստակեցման աշխատանքները դեռ չեն ավարտվել. ՊՆ
- ԱԱԾ-ն չի հայտնում Տեղ գյուղի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքի մակերեսը
- Մեզ ուզում են համոզել, որ մեր հողը մերը չէ. Լուսանկարներ Տեղ գյուղից
- Տեղ գյուղի կոմբայնավարը հայտնվել է ադրբեջանական ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող տարածքում, այնուհետև վերադարձվել է հայկական կողմին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին