Ուզբեկստանում կանցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ
Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիոևը երկուշաբթի օրը հայտարարել է, որ հրամանագիր է ստորագրել արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Telegram-ի իր ալիքը։
Երկուշաբթի ավելի վաղ Միրզիոևը ստորագրել է սահմանադրական օրենքը, որը թույլ է տալիս պետության ղեկավարին նշանակել արտահերթ նախագահական ընտրություններ։ Սա առաջին նախագահական ընտրություններն են լինելու այն բանից հետո, երբ սահմանադրական փոփոխություններ են կատարվել՝ պետության ղեկավարի լիազորությունների ժամկետը հինգից յոթ տարով երկարաձգելու նպատակով: Սահմանադրական օրենսդրության համաձայն՝ գործող նախագահ Շավքաթ Միրզիոևը, ով պաշտոնավարում է երկրորդ ժամկետով, կարող է կրկին առաջադրվել այդ պաշտոնում:
«Օգտվելով նորացված Սահմանադրության 128-րդ հոդվածով երկրի նախագահին տրված լիազորություններից՝ ես ստորագրել եմ երկրորդ կարևոր հրամանագիրը, որի համաձայն՝ մեր երկրում նախագահական ընտրությունները կանցկացվեն ժամկետից շուտ»,-ասել է Միրզիյոևը խորհրդարանի պալատների, քաղաքական կուսակցությունների, դատական և գործադիր իշխանությունների ղեկավարները, ինչպես նաև հասարակության անդամների հետ հանդիպմանը։ Պետության ղեկավարի ելույթի տեսանյութը տեղադրված է Ուզբեկստանի նախագահի Telegram ալիքում։
Հարակից հրապարակումներ`
- Ղրղզստանը և Ուզբեկստանն ավարտել են սահմանազատումը և փոխանակվել վավերացված արձանագրություններով
- Ուզբեկստանում մրսածության դեմ դեղամիջոցից 18 երեխայի մահվան փաստով քրգործ է հարուցվել
- Ուզբեկստանում պարացետամոլի չարաշահման պատճառով 18 երեխա է մահացել