Վստահ ենք, որ մեր հաղթանակներն առջևում են. Ռուբեն Վարդանյանը կոչ է անում միանալ Մայիսի 9-ի հանրահավաքին
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը արցախցիներին կոչ է արել միանալ Մայիսի 9-ի՝ Շուշիի ազատագրմանը նվիրված հանրահավաքին:
Կոչ-ուղերձում ասվում է.
«Վաղը մենք նշելու ենք Մայիսի 9-ը, մեր հաղթանակի օրը: Այդ օրը մեզ համար միշտ եղել է հաղթանակի օր: Ես կոչ եմ անում ձեզ, որ միանանք և աջակցենք երիտասարդներին, որոնք մի քանի օր առաջ սկսել են շատ կարևոր բան: Նրանք սկսել են ցույց տալ, որ չեն ենթարկվում և ուզում են իրենք իրենց ապագան կերտել, այլ ոչ թե ուրիշները: Նրանք վաղը՝ 12:00-ին որոշել են հրապարակում անել հանրահավաք, որ բոլորին ներկայացնեն իրենց գործն ու տեսլականը: Ես աջակցում եմ նրանց, կոչ եմ անում միանալ հանրահավաքին և միասին ցույց տանք, որ հիշում ենք մեր հաղթանակները: Վստահ ենք, որ մեր հաղթանակներն առջևում են»:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում մայիսի 9-ին ժամը 11:00-ին կհայտարարվի է Լռության րոպե
- Վաղը հանրահավաք կունենանք Գյումրիում, իսկ Երևանում մեծ հանրահավաք կլինի մայիսի 9-ին. Սաղաթելյան
- Էդգար Ղազարյան. Հուսով եմ՝ 2022-ի մայիսի 9-ին Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի հետ կլինի Շուշիում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին