Ստամբուլում Էրդողանի հանրահավաքին 1,7 մլն մարդ է մասնակցել
Մոտ 1,7 միլիոն մարդ կիրակի օրը՝ մայիսի և-ին, Ստամբուլում մասնակցել է Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր և ամենազանգվածային հանրահավաքին՝ մայիսի 14-ին նշանակված նախագահական ընտրություններից առաջ, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ըստ ինձ հասած պաշտոնական տվյալների՝ հանրահավաքին մասնակցել է մոտ 1,7 միլիոն մարդ։ Եթե Ստամբուլի բնակիչները քվեարկությանը ասեն «այո», ապա [նախագահի ընտրության] հարցը կարելի է լուծված համարել»,- ասել է Էրդողանը։
Նա հանրահավաքի ժամանակ հնչեցրել է մի շարք նախընտրական խոստումներ, այդ թվում ՝ կապված «Ստամբուլի մեծ թունելային նախագծի» իրականացման հետ, որը նախատեսում է Բոսֆորի նեղուցի հատակով կառուցել տրանսպորտային միջանցք, ինչը կմիավորի 11 տարբեր տրանսպորտային զարկերակներ։
Ավելի վաղ թուրքական իշխանությունները երկու նման նախագիծ էին իրականացրել Մարմարա ծովում։
Բացի այդ, Էրդողանը խոստացել է ընտրություններում հաղթելուց հետո առաջին ելույթով հանդես գալ Ստամբուլում, այլ ոչ թե Անկարայում, ինչը նա ավանդաբար արել է նախկինում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին