Ուզում եմ հասկանալ՝ «Գնումների մասին» օրենքը մեր փոխարեն կարողանո՞ւմ է քաղաքականություն որոշի. Տիգրան Ավինյան
«Մենք լուրջ խնդիր ունենք, մեր փոսալցման շինարարների հետ, հատկապես՝ 2-ի, որոնք միասին տարել են 10 լոտ և թե՛ տեխնիկապես, թե՛ հնարավորություններով չեն կարողանում ամբողջ ծավալով, մի քանի խմբերով աշխատանք իրականացնել»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը:
Վարչության պետի պաշտոնակատարը հայտնեց, որ այդ ընկերությունները չունեն համապատասխան տեխնիակական միջոցներ և ասֆալտ ներկրելու համար գործընկեր գործարաններ:
«Մենք սկզբնական շրջանում նրանց կցեցինք մեր այն գործընկերներին, որոնք ունեն ասֆալտի գործարաններ, բայց այստեղ էլ խնդիր է առաջանում, չենք կարող իրենց գործը մենք իրականացնել: Արդեն մեկի մասով ունենք 3 նկատողություն, որ արդեն ծանուցում է լինելու պայմանագրի խզման, և մյուսի մասով ունենք մեկ նկատողություն և հերթական նկատողություններից հետո պայմանագրերի լուծումի է գնալու»,-հայտնեց Գրիգորյանը և, տեղեկցնելով, որ որոշ վարչական շրջաններում փոսալցման աշխատանքներն դեռ չեն էլ սկսվել, հավելեց, որ գնալու են պայմանագրերի լուծարման:
Խորհրդակցությունը վարող քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը հարցրեց, թե ինչո՞ւ մրցույթի տեխնիկական առաջադրանքում չի եղել դրույթ, որ հավակնող կապալառուն պետք է ուեննա ասֆալտի գործարան:
«Որպեսզի փոսը փորելուց հետո չգնան 10 օր մտածեն, թե ինչ անեն այդ ասֆալտի հետ, նոր 11-րդ օրը բերեն կամ չբերեն՝ այդ ասֆալտը վերականգնեն: Այսինքը մենք 10, 15, կամ 20 օր պետք է այդ փոսերով գնանք, մինչև ինքն իր հարցրեը լուծի»,-հայտարարեց Ավինյանը և հավելեց, որ գործարան ունեցող ընկերությունը պետք է զբաղվի այդ ծավալի աշխատանքներով:
Խորեն Գրիգորյանը պատասխանեց, որ «Գնումների մասին» օրենքը թույլ չի տալիս հավելյալ պայմաններով ծանրաբեռնել հայտը, մրցակցություն ապահովելու համար:
«Ուզում եմ հասկանալ՝ «Գնումների մասին» օրենքը մեր փոխարեն կարողանո՞ւմ է քաղաքականություն որոշի: Որովհետև մենք ուզում ենք, որ փոսերը քանդվեն և միանգամից դրանից հետո փոսալցվեն՝ նույն օրը: Պետք էլ չէ, որ տեխնիկական առաջադրանքում պետք է գործարան լինի, այլ պետք է գրվի, որ փոսերը քանդման նույն օրը պետք է լցվեն, հետևապես կմասնակցեն այն ընկերությունները, որոնք որ այդ հնարավորությունն ունեն»,-ասաց Ավինյանը՝ հավելելով, որ նման հնարավորություն չունեցող ընկերությունները չեն մասնակցի մրցույթին, քանի որ կհասկանա, որ տույժերի կենթարկվեն:
Քաղաքապետարանի գնումների վարչության պետը հաստատեց, որ կարող են մրցույթի տեխնիկական առաջադրանքում նման կետ ավելացնել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու