Թուրքիայում 13 մարդ է ձերբակալվել Ստամբուլի քաղաքապետի դեմ ագրեսիա գործադրելու գործով
Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են 13 մարդու, ովքեր ներգրավված են եղել Էրզրումում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դեմ ագրեսիվ գործողությունների մեջ։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է հանրապետության արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը։
«Միջադեպի փաստը հետաքննվում է, դատավարությունը շարունակվում է, որոշում է կայացվել կալանավորել դեպքի մեղավորներին, 13 անձ այս պահին կալանքի տակ է։ Թե՛ գլխավոր դատախազությունը, թե՛ տեղական արդարադատության մարմինները հետաքննում են»,- նախարարի խոսքերը մեջբերել է «TRT հեռուստաալիքը։
Բոզդաղը հավելել է, որ իշխանություններն ուսումնասիրում են տեսախցիկների հասանելի կադրերը։ Քննչական բոլոր միջոցառումների ավարտից հետո որոշում կկայացվի խափանման միջոցի վերաբերյալ։ Նա նաև շուտափույթ ապաքինում մաղթեց բոլոր տուժածներին և նշեց, որ նախընտրական քարոզարշավը պետք է շարունակվի առանց նման միջադեպերի և ժողովրդավարական նորմերին համապատասխան։
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 7-ին Թուրքիայի արևելքում գտնվող Էրզրում քաղաքում։ Իմամօղլուն ելույթ էր ունենում հասարակության առաջ, երբ մի քանի հոգի սկսեցին քարեր նետել ամբիոնի և ավտոբուսի վրա, որը բերել էր խոսնակներին։ Քաղաքապետի խոսքով՝ տուժել է 10-15 մարդ։ Այս ագրեսիայի պատճառով նա ինքն էլ հասցրել խոսել ընդամենը 15 րոպե, որից հետո ավտոբուսով հեռացել է տարածքից։ Ավելի ուշ սոցցանցերում հրապարակվեցին այս ավտոբուսի լուսանկարները՝ կոտրված ապակիներով և մարմնական վնասվածքների դրվագներով։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքական ընդդիմությունը խոստանում է ընտրվելու դեպքում արագորեն հաստատել Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին
- Էրդողանը ցանկանում է, որ քվեարկությունը կվերածվի քաղաքացիների տոնի
- Էրդողանը պարտվում է Քըլըչդարօղլուին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները